Եվրոպական առաջնորդները Փարիզում Կիևի անվտանգության երաշխիքների և պաշտպանական ծախսերի ավելացման հարցեր են քննարկել

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Եվրոպական երկրների ղեկավարները Փարիզում արտակարգ գագաթնաժողով են անցկացրել՝ քննարկելու, թե ինչ անել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ առանց Եվրոպայի մասնակցության Մոսկվայի հետ բանակցելու պլանների հետ կապված։ Հանդիպումից հետո կոնկրետ որոշումների մասին չի հայտարարվել, սակայն ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարել են պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու և Կիևին անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների առաջնորդները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության ղեկավարները։

«Պատրաստ ենք ու լի ցանկությամբ։ Այդպիսին է իմ կարծիքը Փարիզում հանդիպման վերաբերյալ։ Եվրոպան պատրաստ է և ցանկանում է քայլ առաջ անել, ղեկավարել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրումը։ Մենք պատրաստ ենք շատ ավելին ներդնել մեր անվտանգության համար։ Մանրամասները դեռ պետք է ճշտվեն, բայց պարտավորությունները պարզ են»,- X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Գագաթնաժողովից հետո այդ մասին խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նախաձեռնել էր հանդիպումը Փարիզում։ Նա նշել է, որ եվրոպացիները պետք է «ավելի լավ, ավելի շատ և միասին» ներդրումներ կատարեն պաշտպանության ոլորտում հիմա և ապագայում:

«Դրա համար եվրոպացիները ցանկանում են արագացնել ինքնիշխանության, անվտանգության և մրցունակության ապահովման սեփական ծրագրի իրականացումը: Աշխատանքը կշարունակվի Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա՝ ինչպես Ուկրաինային աջակցելու, այնպես էլ մեր պաշտպանության ոլորտում զարգացման ու ներդրումների վերաբերյալ»,- ասել է Մակրոնը։

Նա նաև հայտնել է, որ Փարիզում կայացած բանակցություններից հետո զանգահարել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփին և Վլադիմիր Զելենսկիին։

«Մենք ձգտում ենք կայուն ու երկարատև խաղաղության Ուկրաինայում։ Դրա համար Ռուսաստանը պետք է դադարեցնի ագրեսիան, և դա պետք է ուղեկցվի ուժեղ և հուսալի անվտանգության երաշխիքներով ուկրաինացիների համար։ Հակառակ դեպքում՝ կա վտանգ, որ հրադադարը կավարտվի այնպես, ինչպես Մինսկի համաձայնագրերը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Զելենսկին նույնպես հայտնել է Մակրոնի հետ զրույցի մասին։

«Խոսել ենք  գլոբալ իրավիճակի, Եվրոպայում տիրող իրավիճակի, մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին։ Մենք ունենք ընդհանուր տեսլական՝ պետք է լինեն հուսալի, ամուր անվտանգության երաշխիքներ։ Առանց նման երաշխիքների ցանկացած այլ լուծում, ինչպիսին է փխրուն հրադադարը, կլինի միայն Ռուսաստանի կողմից հերթական խաբեությունը և Ուկրաինայի կամ այլ եվրոպական երկրների դեմ ռուսական նոր պատերազմի նախերգանք»,- գրել է նա Տելեգրամի իր ալիքում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ Փարիզի գագաթնաժողովից հետո ասել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Միացյալ Նահանգներ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու «երկարաժամկետ խաղաղության հիմնական տարրերը»։ Սթարմերն ասել է, որ առաջիկա օրերին կխոսի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, և սպասվում է, որ դրանից հետո եվրոպացի առաջնորդները ևս մեկ հանդիպում կանցկացնեն։ Նա ընդգծել է որ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է երաշխավորվի ԱՄՆ-ի կողմից։

«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները Ռուսաստանին Ուկրաինայի վրա կրկին հարձակվելուց հետ պահելու միակ արդյունավետ միջոցն են»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նա նաև կրկնել է՝ կքննարկի Ուկրաինա բրիտանական զորքեր տեղակայելու հարցը, եթե կայուն խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի:

Նախօրեին Financial Times-ը գրել էր, որ  Փարիզում կայացած հանդիպման ժամանակ որոշ եվրոպական առաջնորդներ (առաջին հերթին՝ Գերմանիան, Լեհաստանը և Իսպանիան) հայտարարել են, որ ցանկություն չունեն Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու։ Վկայակոչելով հանդիպման նախապատրաստմանը մասնակցած երեք պաշտոնյաների՝ լրատվամիջոցը հայտնել էր, որ Ֆրանսիան առաջարկել է քննարկել «աջակցող ուժի» ստեղծումը, որը այն կտեղակայվի մարտական ​​շփման գծի հետևում:

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ «ներկայում ոչ ոք չի մտածում Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին»։ Վարշավան նույնպես պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, հաստատել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին զգուշավորություն է պահպանել Ուկրաինայում զորքեր տեղակայելու հարցում՝ ասելով, որ այդ հարցի շուրջ բանավեճը վաղաժամ է։ Շոլցը, որը եվրոպացի առաջին առաջնորդն էր, որը Ելիսեյան պալատում կայացած բանակցություններից հետո խոսել է լրագրողների հետ, կրկնել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:

«Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագրի մասին խոսակցությունները, բայց մեզ համար պարզ է, որ դա չի կարող թելադրանք լինել»,- ասել է Շոլցը։

Նա նաև հայտարարել է, որ Գերմանիան շարունակելու է ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում, և ԵՄ-ն պետք է ավելի ճկուն դառնա բյուջեի հարցերում, եթե նրա անդամները նախատեսում են պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի