Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ավինյանն այցելել են կառուցվող Տորք Անգեղի այգի, որը կունենա ամֆիթատրոն, խաղահրապարակներ և հեծանվուղիներ

Լուրեր

25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
Բոլորը

Տորք Անգեղի նոր կառուցվող այգու տարածքում մայիսի 22-ին հյուրընկալվեցին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և մի շարք պաշտոնյաներ:

Այցի ընթացքում հյուրերը շրջել են նոր կառուցվող այգու տարածքում, ինչպես նաև իրականացրել ծառատունկ։ Այն հանդիսանում է այգու վերակառուցման և կանաչապատման աշխատանքների երրորդ փուլը, որի ընթացքում տնկվել է 240 ծառ և թուփ։

«Առաննա Շին» կառուցապատող ընկերությունը, հանդիսանալով «Նովել Մասիվ» համալիրի կառուցապատողը, սեփական նախաձեռնությամբ սկսել է այգու վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքները՝ շարունակելով Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված նախագծի իրականացման գործընթացը։

Ծառատունկի 3 փուլերի ընթացքում տնկվել են ավելի քան 2500 տարբեր տեսակի ծառեր և թփեր՝ նպատակ ունենալով տարածքն ապահովել բնական կանաչապատմամբ և ստեղծել հանգստի ու զբոսանքի համար հարմարավետ միջավայր՝ ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։

Աշխատանքների շրջանակում արդեն իրականացվել են այգու տարածքի մաքրման աշխատանքներ, կառուցվել է ամֆիթատրոն, բարեկարգվել և կառուցվել են զբոսուղիներ, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, 2 լսարան, 12 սանհանգույց, ինչպես նաև մասնակի կառուցված են հեծանվուղիները։ Նախատեսված է այգում տեղադրել մանկական խաղահրապարակներ։

Այգին նախատեսվում է հանձնել շահագործման և պաշտոնապես բացել 2027 թվականի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Այգու կառուցապատումը շարունակվում է Երևան քաղաքի և կառուցապատողի համատեղ գործըներությամբ։

Վճարովի բովանդակություն