Փաշինյանին շնորհակալություն հայտնելու քայլը սպորտային էր, ոչ քաղաքական․ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ

Լուրեր

25.05.2026 | 18:10
Քոչարյանը՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մասին // ՌԴ արտահանվող ելակ է վերադարձվել սահմանից․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 18:00
Սամվել Կարապետյան, պահեստային թեկնածու Արման Թաթոյան. ինչպես է Մոսկվան փորձում կառավարել ՀՀ ընտրությունները. «Դոսյե»-ի hետաքննությունը
25.05.2026 | 17:53
Դատախազությունում թեժ գիծ է գործարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների համար
25.05.2026 | 17:42
2026–2027 ուստարվա առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրումը մեկնարկել է 
25.05.2026 | 17:30
Փաշինյանին շնորհակալություն հայտնելու քայլը սպորտային էր, ոչ քաղաքական․ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ
25.05.2026 | 17:21
Վարչապետը, քաղաքապետը այցելել են կառուցվող Տորք Անգեղի այգի, որը կունենա ամֆիթատրոն, խաղահրապարակներ և հեծանվուղիներ
25.05.2026 | 17:12
ԱԱ-2026․ Իսպանիայի հայտացուցակը՝ առանց «Ռեալի» ֆուտբոլիստների
25.05.2026 | 17:03
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
25.05.2026 | 16:54
Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակով
25.05.2026 | 16:45
Թուրքիայի ոստիկանությունը գրոհել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը
25.05.2026 | 16:36
Կրիստիան Կիվու․ «Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է»
25.05.2026 | 16:27
Թուրքը իմ տան շեմին էր Հադրութից դուրս գալիս, բայց չի սպանել ինձ. ես մեղք ունե՞մ. Քարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 16:16
«Սև ցուցակների» վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ Հանրայինից արձագանքել են հայտնիների՝ եթերում չլինելուն
25.05.2026 | 16:06
«Մասկվայից կոնկրետ ասում են՝ եթե անցնի Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 16:00
Տղամարդավարի ներողություն խնդրիր Օսիպյանից. Տիգրան Պետրոսյանը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Ավելի վաղ Հայրապետյանը քննադատության թիրախում էր հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային շնորհակալություն հայտնելու ու սամբոյի ֆեդերացիայի անունից խորհրդանշական պարգև հանձնելու համար։

«Վերջին օրերին քննադատությունների եմ արժանացել այն բանի համար, որ հրապարակային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անունից խորհրդանշական պարգև եմ հանձնել նրան։

Ուզում եմ շատ հստակ ասել՝ մենք քաղաքական գործունեությամբ չենք զբաղվում։ Մենք սպորտային կառույց ենք։ Մենք ապրում և աշխատում ենք սպորտային արժեքներով՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային հարթակներում, բարձրացնելով մեր երկրի դրոշը և մեր հաղթանակներով պատիվ բերելով հայրենիքին։

Այդ օրը մեր երիտասարդ, պատանի և մեծահասակ մարզիկների Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփման, նրանց շնորհավորելու և մեր հաղթանակները միասին նշելու օրն էր։ Եվ քանի որ այդ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետը գտնվում էր մեր համայնքում, մենք օգտվեցինք առիթից՝ մեր մարզիկների հետ միասին ներկայացնելու մեր հաջողությունները, շնորհավորելու այդ արդյունքների համար, խորհրդանշական պարգև հանձնելու և շնորհակալություն հայտնելու այն վստահության, ուշադրության և աջակցության համար, որը վերջին տարիներին ցուցաբերվել է սամբո մարզաձևի նկատմամբ։

Մենք երբեք բաց չենք թողնում այն հնարավորությունը, երբ կարող ենք հանդիպել մեր երկրի ղեկավարությանը, ներկայացնել մեր մարզիկների հաջողությունները, խոսել մեր ծրագրերի մասին և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր վստահել են մեզ, աջակցել են մեզ և կանգնել են մեր մարզաձևի կողքին։ Եվ դա մեր իրավունքն է։

2022 թվականից սկսվել է սամբոյի վերածնունդը Հայաստանում, և այդ ժամանակից մինչև այսօր պետության ուշադրությունը մեր մարզաձևի նկատմամբ չի նվազել։

2022 թվականին Հայաստանում անցկացված երիտասարդ, պատանի և դեռահաս մարզիկների մարտական սամբոյի աշխարհի առաջնությունը, 2023 թվականին Հայաստանում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունը, ինչպես նաև 2024 և 2026 թվականների աշխարհի գավաթների խաղարկությունները անցկացվել և անցկացվելու են պետության հովանավորության և պետական աջակցության ներքո։

Այս բոլոր միջոցառումները մեծ դեր են ունեցել Հայաստանում սամբոյի զարգացման, միջազգային հեղինակության բարձրացման և մեր երկիրը համաշխարհային սամբոյի կարևոր կենտրոններից մեկը դարձնելու գործում։

Պետության աջակցությամբ Հայաստանում անցկացված միջոցառումները եզակի են եղել իրենց բնույթով, կազմակերպչական մակարդակով և որակական չափանիշներով։ Կարող եմ վստահ ասել, որ շատ քիչ երկրներ են կարողացել նման մակարդակի միջազգային սամբոյի միջոցառումներ կազմակերպել։

Այս մրցաշարերը մեր երկրին բերել են մեծ ուշադրություն, մեծ պատիվ և միջազգային բարձր հեղինակություն։

Հայաստանը դարձել է այն հարթակը, որտեղ աշխարհի տարբեր երկրների մարզիկներ, պատվիրակություններ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ գալիս են ոչ միայն մրցելու, այլ նաև տեսնելու, գնահատելու և հարգելու մեր երկիրը, մեր կազմակերպվածությունը և մեր սպորտային մշակույթը։

Հայաստանը պատվով և բարձր մակարդակով անցկացրել է այս կարևոր միջոցառումները՝ մեր երկրի նկատմամբ ձևավորելով միջազգային մեծ ուշադրություն և հարգանք։

Այսօր մեր մարզիկները Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան հրամանագրերի և պետական աջակցության շնորհիվ հնարավորություն ունեն ստանալու օլիմպիական մարզաձևերին հավասար պարգևատրումներ իրենց բարձր արդյունքների և միջազգային հաղթանակների համար։

Այսօր նրանք կարողանում են արժանապատիվ զգալ իրենց աշխատանքը և իրենց հաղթանակներով դեպի մեր երկիր բերել փառք ու պատիվ։

Եվ այո՛, մեր վերջին հաջողությունների ուրախության պահին մենք ցանկացանք նաև ներկայացնել այդ արդյունքները մեր երկրի ղեկավարին, շնորհակալություն հայտնել և խորհրդանշական պարգև հանձնել նրան՝ մեզ վստահելու, մեզ աջակցելու և մեր մարզաձևին ուշադրություն դարձնելու համար։

Մեկ կարևոր փաստ ևս․ մեր համատեղ աշխատանքի արդյունքում աշխարհի գավաթի խաղարկությունը շարունակաբար անցկացվում է Հայաստանում, և արդեն մի քանի տարի անընդմեջ մեր երկիրը հյուրընկալում է այդ կարևոր միջազգային միջոցառումը։

Այս ամենի համար մենք մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են այս պատիվը բերել Հայաստան և աջակցել են մեր մարզաձևի զարգացմանը։

Հնարավորության դեպքում մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ոչ միայն խոսքով, այլ նաև Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի բարձրագույն պարգևներով։

Դրա հետ միասին մենք նվիրում ենք նաև մեր աշխատանքի արդյունքը՝ այն մեդալներն ու հաղթանակները, որոնք մեր մարզիկները բերում են Հայաստան։

Այս ամենի արդյունքում այսօր Հայաստանը դարձել է սամբոյի կարևոր կենտրոններից մեկը, իսկ Երևանը՝ սամբոյի մայրաքաղաքներից մեկը։ Իսկ մեր մարզիկներն իրենց տանն են զգում այստեղ՝ Հայաստանում։

Սա Հայաստանի Սամբոյի ընտանիքի միասնական, նվիրված և շնորհակալ աշխատանքի արդյունքն է։

Շնորհակալ լինելը թուլություն չէ։ Երախտապարտ լինելը արժեք է, դաստիարակություն է և մարդկային վերաբերմունք։

Մենք կախված չենք որևէ քաղաքական գործընթացից և չունենք որևէ քաղաքական ազդեցություն մեզ վրա։ Այն, ինչ մենք արեցինք, մեր հաջողությունների մասին խոսելն էր, մեր մարզիկների հաղթանակները ներկայացնելը, մեկը մյուսին շնորհավորելը և միասին առաջ շարժվելը դեպի նորանոր հաղթանակներ ու հաջողություններ։

Այս բարիլուրը, մեր Եվրոպայի առաջնության առաջին փուլի հաջողությունները և մեր մարզիկների բերած մեդալները՝ 4 ոսկե, 11 արծաթե և 10 բրոնզե մեդալներ, արժանի են շնորհավորանքի, հարգանքի և գնահատանքի։

Ես անկեղծորեն կուզենայի, որ այս հաջողությունների շուրջ մենք լսեինք գովասանքի խոսքեր, շնորհավորանքներ, խրախուսանք և աջակցություն մեր մարզիկներին ու մարզիչներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են Հայաստանի անունը բարձր պահելու համար։

Վստահ եմ, որ այսօր քաղաքական գործընթացների պայմաններում շատերը փորձում են քաղաքականացնել ցանկացած քայլ։ Բայց մեր քայլերը սպորտային են։ Մեր քայլերը միտված են հաղթանակների, աշխատանքի և Հայաստանի պատիվը բարձր պահելու գործին։

Աշխատանքը պետք է գնահատվի և արժանանա իր ճիշտ գնահատականին։

Եվ ես կուզենայի, որ մեր քայլերը չօգտագործվեն որպես նախընտրական, դրական կամ բացասական քաղաքական գործիք, այլ դիտվեն այն իրական նպատակի շրջանակում, որի համար արվում են՝ հանուն սպորտի, հանուն մարզիկի և հանուն Հայաստանի հաղթանակների։

Իսկ թե ում շնորհակալություն հայտնել և ում հանդեպ երախտապարտ լինել՝ դա մեր արժեքային համակարգն է, մեր իրավունքը և ոչ մեկինը»,- սոցցանցերում գրել է Միքայել Հայրապետյանը։