Չեխիայում ձերբակալվել է ռուսական եկեղեցու մետրոպոլիտ Իլարիոնը. նրա մեքենայում սպիտակ նյութ պարունակող չորս տարա են գտել

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը
Չեխիայի իշխանությունները ձերբակալել են Ռուս ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Իլարիոնին։ Նրան ձերբակալել են մայիսի 24-ին Կարլովի Վարիում։ Նրա Telegram ալիքում արված գրառման մեջ նշվում է, որ ոստիկանությունը կանգնեցրել է մետրոպոլիտին և նրան ուղեկցող օպերատորին տեղափոխող մեքենան և «անմիջապես սկսել է խուզարկել այն», որի ընթացքում բեռնախցիկում հայտնաբերել են սպիտակ նյութ պարունակող չորս փոքր տարաներ, գրում է Current time-ը։

«Մետրոպոլիտ Իլարիոնը կտրականապես հերքում է արգելված նյութերի ապօրինի պահպանմանը որևէ մասնակցություն և միջադեպը համարում է սադրանք»,- ասվում է գրառման մեջ։

Հոգևորականի փաստաբանը նշել է, որ մեքենան կանգնեցնելու և խուզարկության հանգամանքները «լուրջ հարցեր են առաջացնում»:  Ըստ նրա՝ ոստիկանները հետաքրքրված էին միայն բեռնախցիկի պարունակությամբ, իսկ մետրոպոլիտին թույլ չեն տվել ներկա գտնվել խուզարկության ժամանակ։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին որևէ հաղորդում չի ներկայացվել: Ամենայն հավանականությամբ, հրամանը հենց մեքենան խուզարկելն է եղել: Ոստիկանությունն անմիջապես ուղղվել է դեպի բեռնախցիկ՝ կարծես արդեն գիտեին, թե որտեղ փնտրել»,- ասել է պաշտպանը։

Telegram-ում գրառման մեջ պնդում կա, թե Իլարիոնը և Կարլովի Վարիի ուղղափառ համայնքը նախկինում ենթարկվել են շարունակական ճնշման Չեխիայում, և որ քահանան ինքը ստացել է անանուն սպառնալիքներ, որոնցում պահանջվել է լքել ծառայության վայրը։

Չեխիայի ոստիկանությունն ու իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի ձերբակալության մասին տեղեկությունը։

Մետրոպոլիտ Իլարիոնը նախկինում երկար տարիներ ղեկավարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժինը և համարվում էր պատրիարք Կիրիլի հավանական իրավահաջորդը: 2024 թվականին Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը նախ Իլարիոնին ազատել էր բոլոր պաշտոններից, ապա հանգստի ուղարկել։ Այնուհետև նա Հունգարիայում ծառայությունից տեղափոխվել էր Չեխիա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի