Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ վերադարձը Ուկրաինայի 2014 թվականի սահմաններին «անիրատեսական է»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «իրատեսական չէ» ակնկալել, որ Ուկրաինան կվերադառնա 2014 թվականի իր սահմաններին, երբ Ռուսաստանն իր վերահսկողության տակ վերցրեց Ղրիմը, գրում է BBC-ն։

Ելույթ ունենալով Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ՝ Հեգսեթն ասել է, որ «տևական խաղաղություն» հնարավոր կլինի հաստատել միայն «ռազմի դաշտի իրատեսական գնահատմամբ»: ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև նսեմացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինային անդամակցելու հնարավորության առաջարկները և բացառել ամերիկյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում՝ որպես ապագա անվտանգության համաձայնագրի մաս:

Կիևը բազմիցս ՆԱՏՕ-ին անդամակցության կոչ է արել և նախկինում մերժել տարածքների հանձնումը խաղաղ համաձայնագրի շրջանակներում:

«Մենք, ինչպես դուք, ցանկանում ենք ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա: Սակայն մենք պետք է սկսենք նրանից, որ 2014 թվականից առաջ գոյություն ունեցող Ուկրաինայի սահմաններին վերադառնալն անիրատեսական նպատակ է: Այդ պատրանքային նպատակը հետապնդելը միայն կերկարաձգի պատերազմը և ավելի շատ տառապանքներ կբերի»,- ասել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ անկացած կայուն խաղաղություն պետք է ներառի «անվտանգության ամուր երաշխիքներ՝ ապահովելու, որ պատերազմը նորից չի սկսվի»:

Նա ասել է, որ «ԱՄՆ-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը բանակցային կարգավորման իրատեսական արդյունք է»: Փոխարենը, անվտանգության երաշխիքները պետք է ապահովեն «կարող եվրոպական և ոչ եվրոպական զորքերը»:

«Եթե այդ զորքերը որևէ պահի որպես խաղաղապահներ տեղակայվեն Ուկրաինայում, ապա դրանք պետք է տեղակայվեն որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առաքելություն և չպետք է ենթարկվեն 5-րդ հոդվածին»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ նկատի ունենալով դաշինքի փոխադարձ պաշտպանության դրույթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի