Գևորգ Սաֆարյանն ահազանգում է՝ իր նկատմամբ տեղի կունենա հանցավոր տարերի կողմից ֆիզիկական հաշվեհարդար

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գևորգ Սաֆարյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնատեսակցության ընթացքում նա հայտնեց, որ 2017թ հուլիսի 11-ին, երբ լրացել է իր նկատմամբ կիրառված տասնօրյա ապօրինի տույժի ժամկետը նրան որոշել են տեղափոխել թիվ 31 խուց, որը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենքում, ուր դեռևս 2016թ. հունվարին Գևորգ Սաֆարյանի գործունեությամբ պայմանավորված խնդիրներ են առաջացել վերջինիս և որոշ «հանցավոր աշխարհի» ներկայացուցիչների միջև ընդհուպ մինչև Գ.Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում: Հիշյալ հանգամանքը և իրադարձությունները՝ Գ.Սաֆարյանի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, հաշվի առնելով նույն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում էր ընդունել Գ.Սաֆարյանին տեղափոխել առանձնացված մասնաշենք, ուր հիշյալ անձանց հետ շփումները ավելի սահմանափակ են: 

Գ.Սաֆարյանն առարկել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենք տեղափոխելու կապակցությամբ բացատրելով, որ դեռևս 2016թ-ի հունվարից տեղափոխվել առանձնացված 6-րդ մասնաշենք, որտեղ պահվում են այն կալանավորված անձիք, ում նկատմամբ «քրեական աշխարհը» ունի թշնամական վերաբերմունք: Մասնավորապես նշելով, որ իր նկատմամբ այդ թշնամական վերաբերմունքը ձևավորվել է իր հասարակական-քաղաքական գործունեության արդյուքնում: ՔԿՀ-ի ղեկավարությունը համարել էր, որ իր կյանքին և առողջությանը կարող է վտանգ սպառնալ, եթե ինձ տեղափոխեն կալանավորների պահման ընդհանուր մասնաշենք, որտեղ հիմնականում պահվում են կալանավորներ, որոնք պահպանում են հանցավոր աշխարհի կյանոններն ու վարք ու բարքը: 

2016թ. հունվար ամսին տեղի ունեցած միջադեպերի էությունն այն էր, որ Գ.Սաֆարյանի նկատմամբ փորձում էին հաշվեհարդար տեսնել հիշյալ հանցավոր տարերը, որոնք իրական և էական ազդեցություն ունեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր և հիմնական մասնաշենքում և վայելում են քրեակատարողական հիմնարիկի վարչակազմի օժանդակությունը: Քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, Գ.Սաֆարյանի փոխանցմամբ բազմիցս սպառնացել են, որ եթե երբևէ նրան տեղափոխեն հիմնական մասնաշենքի որևէ խուց, ապա նրա նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն: Որպես հաշվեհարդարի պատճառ ի թիվս այլոց նշել են այն, որ Գ.Սաֆարյանի հրապարակային ելույթներում նա պահանջել է, որ հանրության ուշադրության կետրոնում եղած տարբեր քրեական գործերով (այդ թվում «Հարսնաքարի» հայտնի գործով) իրականացվի արդյունավետ քննություն, պարզվեն բոլոր հանցագործները և նրանք դատապարտվեն խիստ պատիժների: Այս ամենի մասին շատ ավելի հանգամանորեն Գ.Սաֆարյանը նշել է իր բացատրության մեջ՝ տրված ՔԿՀ –ի աշխատակցին: 

Այնուհետև Գ.Սաֆարյանին հայտնեցին, որ նրան ենթարկում են նոր տույժի՝ 10 օր ժամկետով պատժախուց, նշելով որ պատճառ է հանդիսանում ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջներին ենթարկվելը, ինչի կապակցությամբ Գ.Սաֆարյանը առարկել է ասելով, որ օրինական չէ այն պահանջը, որը վտանգում է իր կյանքն ու առողջությունը, ինչպես նաև հակասում է ՔԿՀ ղեկավարության նախորդ որոշմանը, որի համաձայն իր պետք է պահեն առանձնացված մասնաշենքում հիշատակված պատճառներով: Այնուամենայնիվ Գ.Սաֆարյանին տեղափոխեցին պատժախուց, որից հետո ներկայացրեցին արձանագրությունը/որոշումը, սակայն տեղեկանալով, որ Գ.Սաֆարյանը ցանկանում է առարկություններ գրառել այդ կապակցությամբ, փաստաթուղթերը նրան չեն տրամադրում և նշում, որ նա հրաժարվել եմ դրանք ստորագրելուց:

Այժմ Գ.Սաֆարյանը լուրջ մտավախություն ունի, որ հաշվի առնելով նախորդ փորձառությունը և գործելավոճը, որ պատժախուց կտեղափոխեն տարբեր քրեական տարերի, իբր նրանց նկատմամբ կիրառած տույժի շրջանակներում, ինչի իրական նպատակն է լինելու իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար կազմակերպելը: Գ.Սաֆարյանը համոզված է, որ այս տասօրյա տույժին հետևելու են նոր տասօրյա տույժեր և իրեն շարունակաբար պահելու են պատժախցում, կամ ուժով տեղափոխելու են հիմնական մասնաշենքի որևէ խուց, որտեղ անխուսափելիորեն տեղի կունենա հանցավոր տարերի կողմից ֆիզիկական հաշվեհարդար:

Նշված իրադարձությունների կապակցությամբ Գ.Սաֆարյանը պահանջել է, որպեսզի տեղեկացնեն իր պաշտպանին այդ ամենի մասին, ինչպես նաև, որ նա ցանկանում եմ նրան տեսակցել, ինչը մերժվել է: Տեղեկացնենք նաև, որ 12.07.2017թ. Գ.Սաֆարյանին այցելել են ՄԻՊ աշխատակիցները և արձանագրել այս ամենը և իր բացատրությունները: Գ.Սաֆարյանը նաև դիմում է ներկայացրել Մարդու Իրավունքների Պաշտպանին:
Գևորգ Սաֆարյան
Տիգրան Եգորյան