Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման գործընթացը ձգձգվում է

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Իսրայելի զորքերի Հարավային Լիբանանից դուրսբերման վերջնաժամկետը լրացավ կիրակի վաղ առավոտյան, սակայն որոշ շրջաններում նրանք դեռ կմնան։ Իսրայելը պատճառաբանում է, որ Հեզբոլլահի հետ զինադադարի համաձայնագիրը դեռ ամբողջությամբ չի իրականացվել․ գրում է BBC-ն։

Այս իրավիճակը կապված է 60-օրյա համաձայնագրի հետ, որը կնքվել էր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ՝ վերջ դնելով 14-ամսյա հակամարտություններին։ Համաձայնագիրը նախատեսում էր իսրայելական զորքերի դուրսբերում հարավային Լիբանանից, ինչպես նաև Հեզբոլլահի գրոհայինների և զինամթերքի հեռացում այդ տարածքից։

Միևնույն ժամանակ, հազարավոր լիբանանցի զինվորներ կտեղակայվեն այն տարածքում, որտեղ տասնամյակներ շարունակ Հեզբոլլահը գերիշխող ուժ է եղել:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ կիրակի օրը սահմանամերձ Հուլա գյուղում իսրայելական կրակոցներից մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել։ Մոտակա Քֆար Կիլա գյուղում ևս ութ մարդ վիրավորվել է, երբ բնակիչները փորձել են վերադառնալ իրենց տները։

Այս իրավիճակը դառնում է Լիբանանի նոր նախագահ Ժոզեֆ Աունի առաջին խոշոր մարտահրավերը։ Նա, որպես բանակի ղեկաբար, ձգտում է կայունություն հաստատել երկրում։ Նրա գրասենյակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ստեղծված լարված իրավիճակի լուծման համար «ինտենսիվ շփումներն ու խորհրդակցությունները» շարունակվում են։

Հեզբոլլահի արձագանքը դեռևս անհայտ է, սակայն հնարավոր է, որ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիպի ուժեղ դիմադրության։

Հակամարտության վերջին սրացումն սկսվեց անցյալ սեպտեմբերին՝ իսրայելական օդուժի լայնամասշտաբ գործողություններով, Հեզբոլլահի ղեկավարների սպանությամբ և հարավային Լիբանան ցամաքային ներխուժմամբ։ Հարձակման հետևանքով սպանվել է շուրջ 4000 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ խաղաղ բնակիչներ, և ավելի քան 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։