Հայաստանը քաղբանտարկյալներ ունեցող ԵԱՀԿ երկրներից է. ՀՔԱՎ

Լուրեր

16.06.2026 | 15:27
Ես այլևս չեմ ուզում թաքցնել․ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական շրջանում ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 15:20
Ընդամենը մեկ խախտում․ Կաբո Վերդեի հավաքականն աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել
16.06.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը կարող է պետականացվել // «Միասնության թևեր»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 15:08
Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
16.06.2026 | 15:01
Վենսը հայտարարել է, որ Թրամփը կարող է ԱՄՆ-Իրան համաձայնագրի տեքստը հրապարակել մինչև ուրբաթ
16.06.2026 | 14:59
Արմեն Գրիգորյանը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
16.06.2026 | 14:53
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել պատանեկան ԱԱ-ում
16.06.2026 | 14:45
Հայտնաբերվել է 194 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.06.2026 | 14:37
Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել
16.06.2026 | 14:28
ՖԻՖԱ-ն կվճարի ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարի աշխատավարձը
16.06.2026 | 14:20
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ուրբաթ
16.06.2026 | 14:16
ՀՀ-ն կես տարի առաջ երկաթուղային փակուղում էր, հիմա աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան
16.06.2026 | 14:09
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 14:05
Որոշում ենք կայացրել նիստերին չմասնակցել. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թ. հուլիսի 4-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Բելառուսի իրավապաշտպանների և «Քաղաքացիական համերաշխության» պլատֆորմի նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամենամյա նստաշրջանի նախօրեին տեղի ունեցավ ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ ֆորումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ Ֆորումի ավարտին ընդունվեց ամփոփիչ բանաձև, որում մասնակիցները Հելսինկյան սկզբունքների իրականացման խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ԵԱՀԿ պարտավորությունների և միջազգային հասարակության ռազմավարության վերաբերյալ իրենց վերլուծություններն ու եզրահանգումներն են ներկայացրել Վեհաժողովին, ԵԱՀԿ անդամ երկրներին ու քաղաքական կառույցներին:

Եզրափակիչ բանաձևում ֆորումի մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին շրջանում ԵԱՀԿ անդամ երկրներում քաղաքացիական հասարակության գործունեության ոլորտի նեղացման և իրավապաշտպանների նկատմամբ աճող սպառնալիքների վերաբերյալ: Բանաձևի հեղինակները 2016-ը համարում են ԵԱՀԿ տարածքում հակաժողովրդավարական սահմանադրական փոփոխությունների տարի և արձանագրում են, որ դա ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար իրավունքների ու ազատությունների սահմանադրական երաշխիքների թուլացման է հանգեցնում:

«Այնպիսի ավտորիտար երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու Տաջիկստանը, սահմանադրական փոփոխություներն օգտագործվել են որպես գործիք իշխող խմբերի ձեռքում՝ իշխանությունը հետագայում ևս պահպանելու համար»,- նշված է բանաձևում:

Ֆորումի մասնակիցները համակարգային խնդիր են համարում քաղաքական հետապնդումները, արդար դատաքննության երաշխիքների բացակայությունը ԵԱՀԿ անդամ երկրների մեծ մասում, որտեղ իշխանություններն արդարադատությունն օգտագործում են իրենց քննադատողներին լռեցնելու և այլակարծությունը ճնշելու համար: Մտահոգություն են հայտնում այս երկրներում դատական իշխանության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների անկախության վտանգվածության վերաբերյալ:

«Ընդդիմադիրները, կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստներն ու հետաքննող լրագրողները մշտապես բախվում են ձերբակալման և անարդար դատական գործընթացների վտանգին ԵԱՀԿ շատ երկրներում». նշված է բանաձևում: Բանաձևի հեղինակների համար մտահոգիչ է քաղբանտարկյալների մեծ թիվը Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում ու Հայաստանում: Նշում են, որ խաղաղ հավաքների անցկացման խոչընդոտումը՝ կամայական ձերբակալությունների, ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման միջոցով, բռնություն կիրառած ոստիկանների անպատժելիությունը, ցուցարարներին մասսայական անկարգությունների մեջ մեղադրելն ու երկարաժամկետ բանտարկումը սովորական գործելակերպ են դարձել այս երկրներում: Բանաձևի հեղինակները մտահոգված են, որ զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը գտնվում է մշտական ճնշման տակ, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում այդ երկրների ստանձնած պարտավորություններին: «Իշխանությունները ոչ միայն միջոցներ չեն ձեռնարկում կանխելու լրագրողներին սպառնացող վտանգներն ու  այդ ուղղությամբ քննություն իրականացնելու ջանքեր չեն գործադրում, այլև հաճախ իրենք են դառնում բռնություն, գրաքննություն ու հետապնդումներ իրականացնողներն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրացնում են ազատ արտահայտման իրավունքը». նշված է բանաձևում:

Մտահոգիչ է նաև «կեղծ դիտորդական առաքելությունների» առկայությունը: Նշվում է, որ իշխանություններն իրենց իշխանությունը պահելու համար ֆինանսավորում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ դիտորդական առաքելությունների, որոնք հետագայում իշխանության օգտին կարծիքներ են հայտնում ընտրական գործընթացների վերաբերյալ: Դրան հակառակ՝ իշխանությունները քննադատում են այլ դիտորդական առաքելությունների կարծիքներն ու հրաժարվում են կատարել նրանց առաջարկները: Ֆորումի մասնակիցները սա համարում են  միջազգային կոռուպցիայի դրսևորումներից մեկը և մեծ մարտահրավեր՝ ընտրական գործընթացների նկատմամբ միջազգային մշտադիտարկման գաղափարի համար, ինչն ուղղակիորեն հակասում է ԵԱՀԿ սկզբունքներին և խաթարում ԵԱՀԿ-ի՝ որպես ազատ և արդար ընտրությունների երաշխավորի առանցքային դերը:

Անդրադառնալով ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի՝ Ֆորումի մասնակիցները նաև հանձնարարականներ են ներկայացրել Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության և դրա ուղղությամբ գործողությունների վերաբերյալ: