Վարդան Արամյանը դիպլոմներ է հանձնել PR դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտներին

Լուրեր

12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստըէ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հուլիսի 12-ին հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից հիմնադրված PR դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտներին։Վարդան Արամյանը կարևորել է հանրային կապերի դերը ժողովրդավարական երկրի կառուցման, գերատեսչությունների արդյունավետ գործունեության և քաղաքական գործչի դրական կերպարի ձևավորման գործում: Միևնույն ժամանակ, նախարարը դպրոցի ուսանողներին ներկայացրել է համաշխարհային ֆինանսական շուկայում գրագետ PR-ի ազդեցություններն ու ընդգծել, որ հանրային սպասումների ձեւավորման՝ հետեւապես և տնտեսական դրական ազդակների ձեւավորման գործում մեծապես կարեւոր է հաղորդակցության պատասխանատուների պրոֆեսիոնալ մոտեցումը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Պետական կառավարման համակարգում հասարակության հետ շփումը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում, և գրագետ ու թափանցիկ աշխատաոճը հանդիսանում է յուրաքանչյուր նոր ձեռքբերման հիմքը: Պրոֆեսիոնալ PR մասնագետների գործունեությամբ է պայմանավորված կառույցի, գերատեսչության ու կազմակերպության դրական կերպարի ձևավորումը և հրապարակային գործելաոճը՝ ի շահ հասարակության: Մեր երկրի համար կարևոր է այս ոլորտի մասնագետների ստեղծագործականությունը, ինքնատիպ և առաջադեմ մտածողությունը, ակտիվ դերակատարությունը քաղաքական-հասարակական գործընթացներում և հանրային կյանքում»,- ասել է նախարար Արամյանը՝ հանդիպումը շարունակելով ինտերակտիվ քննարկում-դասախոսության ձևաչափով, որն ավարտվել է դպրոցի սաների՝ նախարարին ուղղված հարցերով, որոնք վերաբերում էին ինչպես իրականացվող բարեփոխումներին և ֆինանսների նախարարության տեղեկատվական գործունեությանը, այնպես էլ անհատի ինքնադրսևորման և անձնական մոտեցումներին:

Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ գրագետ PR մշակույթ ձևավորելու լավագույն և ամենակարճ ուղին լավ կրթության ապահովումն է:

«Մեր գործունեության տասնամյա պատմությունը մեզ ստիպել է ստեղծել PR դպրոց, որի նպատակն է զարգացնել Հայաստանում հաղորդակցության մշակույթը, հնարավորություն ընձեռել սկսնակ և գործող մասնագետներին վերապատրաստվել, ստանալ լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն տարբեր բնագավառների հանրայնացմանն ու հասարակության հետ շփման մեխանիզմների մշակմանը և կիրարկմանը»,-նշել է ասոցիացիայի նախագահը:

Հանդիպումն ամփոփվեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ: PR դպրոցի այս հոսքի շրջանավարտներին հանձնելով երկլեզու դիպլոմներ, նախարար Վարդան Արամյանը համոզմունք հայտնեց, որ շրջանավարտները լավագույնս կկիրառեն հանրային կապերի մասին ձեռքբերված գիտելիքները և կհամալրեն պետական համակարգը՝ որպես ոլորտի երիտասարդ և ստեղծագործ մասնագետներ: