Կոտայքի մարզում նախատեսվում է նոր գործարան կառուցել

Լուրեր

12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստըէ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
Բոլորը

«Պ և Օ» ՓԲԸ տնօրենը, դիմելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, տեղեկացրել է, ընկերությունը, որի հիմնադիրներն են հանդիսանում Գերմանիայի հանրապետության քաղաքացի Հայներ Օպարդը և ԱՄՆ քաղաքացի Տիգրան Պապիկյանը, հականեխիչ և սանիտարահիգիենիկ նյութերի և սարքավորումների արտադրության համար պատրաստվում են կառուցել գործարան ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարածքում: Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել մոտ 6000 քառ. մետր մակերեսով հողամաս, բայց ծրագիրը ամբողջությամբ իրագործելու համար անհրաժեշտ է ևս 18000-20000 քառ. մետր մակերեսով արտադրական նշանակության հողամաս: Ծրագիրը նախնական քննարկումներ է անցել Տնտեսական զարգացման և ներդրումների, Առողջապահության և Բնապահպանության նախարարություններում, որից հետո ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին: Ներդրման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար, որի արդյունքում Պռոշյան և Քասախ համայնքների համար 3 տարվա ընթացքում կստեղծվի մոտ 100-120 աշխատատեղ:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ԱՄՆ քաղաքացի Շեիլա Ռաե Պապայանսին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող 1.076, 0.7 և 0.19 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերը, այնուհետև գույքը վաճառել «Պ և Օ» ՓԲԸ:

Կառավարության որոշումներով «Սևանի իշխան» և «Սևանի ակվա» ՓԲԸ-ին, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով հողամասեր կտրամադրվեն: Ծրագրի շրջանակում կստեղծվի մանրաձկների բացթողման և վայրի պոպուլիացիայի ձևավորման մասնագիտացված կենտրոն (բազա), որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը: Այն կնպաստի Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը: