Փաշինյանը միակը չէ․ քովիդով այս ամիս վարակվել է 29 մարդ

Լուրեր

06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 1-ից 25-ը ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 29 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակը։

29-ից մեկն էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է․ նա այսօր առավոտյան էր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել, որ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից, իսկ այսօր ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի։

Այդ հիմնավորմամբ Նիկոլ Փաշինյանը այսօր չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նա նշել է, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:

Հարցին՝ Փաշինյանը քովիդի թեստ է հանձնել ռուսական կողմի պահանջո՞վ, թե՞ ախտանշաններ է ունեցել, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց, որ վարչապետը քովիդի թեստ հանձնում է օտարերկրյա ուղևորությունից առաջ:

«Սա տեղի է ունենում բոլոր դեպքերում, երբ հյուրընկալող երկրում համապատասխան արարողակարգ և/կամ ընթացակարգ է սահմանված»,- նշել է մամուլի խոսնակը։

Նարեկ Կիրակոսյան