50 % և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների ֆինանսական տվյալներում խախտումներ են hայտնաբերվել․ ՊՎԾ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվետվություններում արտացոլված ֆինանսական տվյալների ճշտության նկատմամբ. hայտնաբերվել են մի շարք խախտումներ և անճշտություններ։

«Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերն իրավունք ունեն Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալ շահութաբաժին, որի չափը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ:
ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194-Ն և 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշումներով սահմանվում է պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների՝ ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը և ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից վերահսկողություն է իրականացվել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում՝ շահութաբաժինների հաշվետվությունների ճշտության մասով։ Ծառայությունը, մասնավորապես, վերահսկողության համար առանձնացրել է այն Փակ բաժնետիրական ընկերություններին, որոնք հաշվետու ժամանակաշրջանում Պետական եկամուտների կոմիտեի կողմից անցել են համալիր հարկային ստուգումներ:

Մշտադիտարկվել են թվով 20 Փակ բաժնետիրական ընկերություններ, որոնցից 14-ում արձանագրվել է, որ Ընկերությունները նախորդ տարիների գործունեության մասով պակաս ներկայացված հասույթի կամ ավել ծախսագրված գումարների չափով ֆինանսական տվյալների փոփոխությունների արդյունքում շուրջ 421 մլն ՀՀ դրամ լրացուցիչ շահութաբաժնի գումարներ չեն հաշվարկել, ապա և չեն վճարել ՀՀ պետական բյուջե:

Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում թվով 4 ընկերություններ ՀՀ պետական բյուջե են վերականգնել շուրջ 59 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, Ծառայության միջնորդությամբ ևս 1 ընկերության կողմից տարեկան գործունեության արդյունքում հաշվարկված շահութաբաժնի վնասը պակասեցվել է շուրջ 300 մլն դրամով, իսկ 2 այլ ընկերություններում մեկնարկել է ընդհանուր շուրջ 100 մլն դրամի շահութաբաժնի վնասի նվազեցման հաշվապահական հաշվառման գործընթաց: Ինչպես նաև Ծառայության կողմից 2 այլ ընկերություններում արձանագրվել են գործունեության արդյունքում հաշվարկված շուրջ 170 մլն դրամի հարկային վնասի՝ առանց հիմքերի պակասեցման դեպքեր:

Պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առողջապահական և էներգետիկ ոլորտներում գործունեություն ծավալող Փակ բաժնետիրական ընկերություններում:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը միաժամանակ ուսումնասիրել է այդ Ընկերությունների կողմից թույլ տրված խախտումների պատճառները, որի արդյունքում պարզվել է, որ մի շարք Ընկերությունների կողմից թույլ են տրվել առերևույթ խախտումներ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի թերի իմացության և սահմանված ընթացակարգերի չպահպանման պատճառով, իսկ որոշները՝ լուծարման հնարավոր գործընթացի թիրախում չհայտնվելու միտումով, ինչն ուղեկցվել է փաստացի վնասով իրականացված գործունեության արդյունքները քողարկելու մտայնությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծառայության կողմից 50 տոկոս ու ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող մի շարք Փակ բաժնետիրական ընկերություններին առաջարկվել է՝ առաջնորդվել ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերով և ֆինանսական հաշվետվություններում այսուհետ արտացոլել բացառապես իրական տվյալներ, ինչպես նաև ֆինանսական տվյալների՝ հնարավոր փոփոխությունների պարագայում պատկան մարմիններին սահմանված ժամկետներում ներկայացնել համապատասխան ճշգրտված հաշվետվություններ»,- ասված է ՊՎԾ-ի տարածած հաղորդագրությունում։