Ալիևը 5-րդ անգամ նախագահ դարձավ, Վրաստանը շեղվեց եվրոպական ուղուց․ 2024-ը՝ տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.01.2025 | 16:12
Ֆրանսիայում Ամանորի գիշերը 984 մեքենա են այրել
02.01.2025 | 15:00
Նորից ենք մեծ հաղթանակ ունենալու, որին հասնելու ենք փոքր հաղթանակներով․ Նարինե Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.01.2025 | 14:17
ԵԱՏՄ նախագահությունն անցել է Բելառուսին
02.01.2025 | 13:06
Չեռնոգորիայում հրաձգության զոհերի թիվը հասել է 12-ի
02.01.2025 | 13:00
Քաղցկեղի պատվաստանյութից մինչև մամոնտների վերակենդանացում. 2024-ի գիտատեխնոլոգիական նորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.01.2025 | 12:10
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
02.01.2025 | 11:33
Լաս Վեգասի Trump հյուրանոցի մոտ պայթել է վառելիքով և հրավառության նյութերով բեռնված Tesla Cybertruck
02.01.2025 | 11:01
Նյու Յորքում հրաձգության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել
02.01.2025 | 10:35
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
01.01.2025 | 22:16
Գերմանիան արգելել է Վրաստանի ինը քաղաքացիների մուտքը երկիր՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար
01.01.2025 | 21:31
Վթար Առինջ գյուղում. կան տուժածներ
01.01.2025 | 20:54
Բուլղարիան և Ռումինիան՝ Շենգենյան գոտու լիիրավ անդամներ
01.01.2025 | 20:00
2025-ին համբերատար լինենք իրար հանդեպ, մտածենք՝ ինչպես եղավ, որ մի բուռ ժողովուրդ դարձանք․ Հակոբ Ղազանչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.01.2025 | 19:00
Փաշինյա՛ն, ռազմավարական շրջադարձ կատարեք․ եթե ուշացրիք, Բաշար Ասադի ճակատագրին կարժանանաք․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.01.2025 | 18:33
Բաքվում Իրանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. պահանջվել է վերջ տալ «հակաադրբեջանական սադրանքներին»
Բոլորը

Վրաստանի հետքայլը եվրոպական ուղուց, Ալիևի նախագահության 5-րդ ժամկետը, Իրան-Իսրայել ռազմական առճակատումը․ 2024 թվականը տարածաշրջանում սրընթաց փոփոխությունների տարի էր։ Factor TV-ն առանձնացրել է ամենաուշագրավ զարգացումները։

Նախագահական ընտրություններԱդրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս 2023 թվականի դեկտեմբերին երկրի քաղաքական դաշտի ու հասարակության համար անսպասելիորեն հրամանագիր ստորագրեց 2024-ի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025-ին։ Ինչպես և սպասվում էր՝  ընտրություններում հաղթող ճանաչվեց Իլհամ Ալիևը՝ ձայների 92,12 տոկոսով՝ 2003 թվականից ի վեր հինգերորդ անգամ ստանձնելով Ադրբեջանի նախագահի պաշտոնը։ Սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում էլ Իլհամ Ալիևի ղեկավարած իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը մեծամասնություն ձևավորեց՝ 125 մանդատից ստանալով 68-ը։

COP29

Նոյեմբերին Ադրբեջանում անցկացվեց Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը։ Դրան չմասնակցեցին աշխարհի առաջատար տերությունների ղեկավարները։ Հայաստանը նույնպես, չնայած ստացած պաշտոնական հրավերին, COP-ում ներկայացված չէր։ Նավթային պետության կողմից կլիմայական համաժողովի  հյուրընկալումն առաջացրել էր միջազգային  իրավապաշտպան ու բնապահպանական կազմակերպությունների դժգոհությունը։ Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգն այդ օրերին Հայաստանում էր՝ ձայն բարձրացնելով Բաքվում քաղբանտարկյալների և հայ գերիների ազատ արձակման համար։ 

Իրան-Իսրայել հակամարտություն

Իրան-Իսրայել հակամարտությունը վերածվեց ուղիղ բախման․ 2024 թվականի ապրիլինին Իսրայելը ռմբակոծեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը, ինչի հետևանքով սպանվեցին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի պատասխան՝ օրեր անց Իրանը վերահսկողության տակ վերցրեց իսրայելական կոնտեյներային նավը, այնուհետև Թեհրանը և նրա կողմից աջակցվող ուժերը հարձակում իրականացրին Իսրայելի ուղղությամբ։ Լիբանանյան «Հըզբոլլահ»-ը շուրջ 40 հրթիռ արձակեց Իսրայելի հարավի ուղղությամբ։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Հորդանանը հայտարարեցին, որ որսացել են իրանական ավելի քան 100 ԱԹՍ։ Հոկտեմբերի 1-ին շուրջ 200 հրթիռ արձակվեց Իսրայելի ուղղությամբ։ Պայթյուններ տեղի ունեցան Թել Ավիվում ու Երուսաղեմում։ Թեհրանը հայտարարեց, որ դա «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլահի և այլ բարձրաստիճան հրամանատարների սպանության պատասխանն է, որոնք մահացել էին Բեյրութում Իսրայելի ավիահարվածների հետևանքով։ 

Իրանի նախագահի ու այլ պաշտոնյաների ավիավթար

2024 թվականի մայիսի 19-ին աղետի ենթարկվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։ Նախագահին ուղեկցում էին արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին և այլ պաշտոնյաներ։ Դեպքից առաջ Ռաիսին Ադրբեջանում էր՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու Արաքս գետի վրա ամբարտակի բացմանը։ Իրանի նախագահն ու նրան ուղեկցող պաշտոնյաները զոհվեցին այս ավիաաղետի հետևանքով։

Նախագահական ընտրություններ Իրանում

Էբրահիմ Ռաիսիի մահից հետո Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին, որոնք տեղի ունեցան երկու փուլով՝ 2024 թվականի հունիսի 28-ին և հուլիսի 5-ին։ Երկրորդ փուլ էին անցել երկու թեկնածու՝ բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանն և պահպանողական Սաիդ Ջալիլին։ 53,7 տոկոս ձայնով Իրանի նախագահ ընտրվեց Մասուդ Փեզեշքիանը։

Վիճահարույց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունում, բողոքի ցույցեր Վրաստանում

Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի ապրիլին 15-ին սկսեց «օտարերկրյա գործակալների» մասին անվանումը ստացած օրինագծի քննարկումը։ Նույն օրը հազարավոր մարդիկ փողոցներ դուրս եկան Վրաստանի և Եվրամիության դրոշներով։ Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և միջազգային կառույցների ու տարբեր երկրների  կոշտ քննադատություններին՝ Վրաստանի խորհրդարանը մայիսին ընդունեց օրենքը։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կիրառեց, բայց խորհրդարանը քվեարկությամբ շրջանցեց այն։ 

Խորհրդարանական ընտրություններ, ցույցեր Վրաստանում

Վրաստանում տարին նաև ընտրական էր․ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց երկրի  իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,94 տոկոսը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը հայտարարեցին ընտրությունների արդյունքների կեղծման մասին։ Միաժամանակ, Թբիլիսիում ու երկրի մի շարք այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիաներ սկսվեցին։

ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցում, ցույցերի նոր ալիք Վրաստանում

Նոյեմբերին Եվրախորհրդարանն ընդունեց Վրաստանում «միջազգային վերահսկողության ներքո» նոր ընտրություններ անցկացնելու պահանջով բանաձև, որով նաև կոչ էր արվում Եվրահանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Նույն օրը երեկոյան մամուլի ասուլիսում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականի վերջն օրակարգից հանում է ԵՄ անդամակցության բանակցությունների հարցը, ինչպես նաև հրաժարվում է ԵՄ-ի կողմից ցանկացած բյուջետային դրամաշնորհից։ Այս հայտարարությունները երկրում բողոքի ցույցերի նոր ալիք բորբոքեցին, որոնք շարունակվում են մինչ օրս և ուղեկցվում ուժայինների կողմից բռնություններով։

Նախագահական ընտրություններ Վրաստանում 

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2024 թվականի դեկտեմբերի 14-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին։ Առաջին անգամ ընտրությունն անցկացվեց ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրիչների կոլեգիայի կողմից, որը բաղկացած է 300 անդամից։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրել էր նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլիի թեկնածությունը, որը ստացավ 225 ընտրիչներից 224-ի ձայները։ Վրաստանի ընդդիմությունն ու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեցին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։

ՏԻՄ ընտրություններ Թուրքիա

Թուրքիայում մարտի 31-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին, որոնց արդյունքներով Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտվեց։ Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը ստացավ ձայների հարաբերական մեծամասնություն և հաղթեց քաղաքապետի ընտրություններում 30 մունիցիպալիտետներից 14-ում։ Ստամբուլում և Անկարայում Ժողովրդահանրապետական ​​կուսակցության թեկնածուներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը հաղթեցին Էրդողանի կուսակցության թեկնածուներին, համապատասխանաբար, 51 և 60 տոկոս ձայներով։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացած ձայների քանակով զբաղեցրեց 2-րդ տեղը և ստանձնեց 12 մունիցիպալիտետներում ղեկավարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան