Factor TV-ի ֆիլմն 1-ին տեղը զբաղեցրեց ՆԳՆ-ի մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
Բոլորը

Factor TV-ի`«Թակարդ 420» ֆիլմը Ներքին գործերի նախարարության կազմակերպած մրցույթի «Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անչափահասների շրջանում» անվանակարգում զբաղեցրել է 1-ին տեղը:

Ֆիլմը պատմում է թմրանյութի ճիրաններում հայտնված մարդկանց, կախվածությունից ազատվել ցանկացողների, ինչպես նաև այդ ճանապարհին հանդիպող բազմաթիվ դժվարությունների մասին:

2023 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվության է ենթարկվել 10 անչափահաս,  2024 թվականի միայն առաջին եռամսյակում՝ 5 անչափահաս: «Թակարդ 420» ֆիլմը երիտասարդ հերոսի՝ Հայկի օրինակով անդրադառնում է այն երիտասարդներին, որոնք կյանքի այս կամ այն բարդ փուլում լուծումներ չտեսնելով՝ փորձում են խնդիրները կարգավորել թմրանյութեր գործածելով:

Ֆիլմին կից մշակվել է նաև ուղեցույց՝ ներառելով այն հինգ բաղադրիչները, որոնց անդրադարձ է կատարվել ֆիլմում՝ կրթություն, մեդիագրագիտություն, պետական մոտեցում, ազգային անվտանգություն և առողջապահություն: Ֆիլմի արտադրման և ուղեցույցի մշակման գաղափարի համատեքստում Հայաստանում թմրանյութերի շրջանառման միտումների զարգացումն է և արատավոր գործընթացի երիտասարդացումը, որն առավել հաճախ թիրախավորում է պատանիներին և դեռահասներին։