Վրաստանում ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ցուցարարներին․ ձերբակալվել է 43 մարդ

Լուրեր

06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նոյեմբերի 29-ի առավոտյան Թբիլիսիում ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ցուցարարներին և մաքրել Ռուսթավելի պողոտան՝ խորհրդարանի շենքի հետևի հատվածում մնացած մասնակիցներին մղելով դեպի Առաջին Հանրապետության հրապարակ, գրում է Paper Kartuli-ն։

Հաղորդվում է, որ ցույցի ցրումն ուղեկցվել է կոշտ ձերբակալություններով ու ոստիկանության կողմից բռնի գործողություններով։ Ականատեսների նկարահանած տեսանյութերից մեկում երևում է, որ հատուկ ջոկատայինները հետապնդել են նաև դեղատանը թաքնված մարդկանց։

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ցույցերի ընթացքում 43 մարդ է ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են ոստիկանների պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։ Հետաքննություն է տարվում նաև պետական ​​պաշտոնյային դիմադրություն ցույց տալու և գույքը վնասելու քրեական հոդվածներով (Վրաստանի ՔՕ 353 և 187 հոդվածներ)։

ՆԳՆ-ն նաև նշում է, թե բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության 32 աշխատակից է տուժել։ Որոշնրեը լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ 13 տուժածների պարագայում անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել են այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախօրեին հայտարարեց, որ երկիրը հրաժարվում է ԵՄ անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականի ավարտը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի