5 անշարժ գույք, 4 մեքենա, 62.8 մլն դրամ. առաջին դատավորը, որն անցնում է ապօրինի ծագմամբ գույքի գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին պատկանող այս ամենի ծագումը և օրինակությունը կասկածի տակ է դնում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը՝ հայտարարելով, որ այս ամենը ենթակա է բռնագանձման։ Factor TV-ին հայտնի դարձավ, որ պետականացման ենթակա 5 անշարժ գույքերը ոչ թե առանձնատներ կամ բնակարաններ են, այլ հողամասեր։ Դրանցից 4-ն Արագածոտնի մարզում է, 1-ը՝ Կոտայքում։ Մի շարք աղմկահարույց գործեր քննած դատավորը պնդում է՝ իր գույքն օրինական է։

Արտուշ Գաբրիելյանի խոսքով՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցադիմումը նախորդ երկուշաբթի է ստացել և շտապել դրանց մասով պարզաբանումներ ներկայացնել վարչությանը։

Գաբրիելյանն առաջին դատավորն է, որի գույքի և դրամական միջոցների մի մասի ծագումը կասկածելի է թվացել Գլխավոր դատախազությանը։ Այնինչ, նրա կողմից ներկայացրած հայտարարագիրը, այլ դատավորների համեմատ, բավականին համեստ է։ 2024 թվականի մայիսին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Գաբրիելյանն անշարժ գույք չունի, ունի 2 ավտոմեքենա, մոտ 16 միլիոն դրամ ավանդ, 221 եվրո, շուրջ 1 միլիոն դրամ և 904 դոլար անկանխիկ միջոցներ, 17 միլիոն դրամ և 55 հազար եվրո կանխիկ գումար։ Դատախազության կողմից բռնագանձման ենթակա համարվող 5 անշարժ գույքերը դատավոր Գաբրիելյանի հայտարարագրում բացակայում են։

Արտուշ Գաբրիելյանը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ քննել է մի շարք աղմկահարույց քրեական գործեր։ Թեև քաղհասարակությունը շատ հաճախ նրան իշխանահաճո դատավոր է որակում, այնուամենայնիվ, Գաբրիելյանը հասցրել է երկու անգամ կանգնել Բարձրագույն դատական խորհրդի առաջ, անգամ  խիստ նկատողության արժանացել։ Այնուամենայնիվ, Խորհուրդն այս պահին ձեռնպահ է մնում դատավորի նկատմամբ որևէ գործողություն կատարելուց։

Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Գալստյանը շեշտել է՝ անկախ Դատախազության հայցադիմումներից՝ յուրաքանչյուր քաղաքացու գույքը համարվում է օրինական, քանի դեռ չկա դատարանի վերջնական վճիռ։

Թե որքանով է տեղին արդարություն իրականացնող դատավորի ունեցվածքի օրինականության հայցը համեմատել շարքային քաղհայցի հետ, պատասխանը ոչ միանշանակ է։ Սակայն մասնագետներն առավել խնդրահարույց են համարում այն, որ Գլխավոր դատախազությունը կասկածի տակ է դնում դատավորի գույքերի օրինականությունը, բայց նրա լիազորությունները, գոնե ժամանակավոր, չեն կասեցվում։

Արդյո՞ք սա է իրական վեթինգը․ դեռևս 5 տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այս և մի շարք այլ գործոններ մատնանշելով էր հայտարարում, որ եկել է դատավորների զտման ժամանակը։

Դեռևս 2020 թվականին քաղհասարակությունը հայտարարություն տարածեց՝ պնդումով, որ վեթինգը պետք է սկսել դատավորների գույքերն ուսումնասիրելուց, բարեվարքության գնահատումից և կապերի ստուգումից։ Ուշագրավ է, որ այս հայտարարությանը միացել էր նաև այդ ժամանակ փաստաբան, այժմ ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը, որն այսօր արդեն ոչ միանշանակ է անդրադառնում վեթինգին՝ պատճառաբանելով, որ պաշտոնի հետ կապված կաշկանդվածություն ունի։

Վեթինգը նաև այլ ձևով պետք է դրսևորվի, կարծիք է հայտնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հիշեցնելով մեկ ամիս առաջ Խորհրդի կողմից Գաբրիելյանին խիստ նկատողություն հայտարարելու որոշումը։ Ըստ ԲԴԽ-ի՝ ԱՄՆ-ի կողմից կիբերհանցագործության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացու նկատմամբ Գաբրիելյանը ժամանակին չի կայացրել կալանավորման որոշում, ինչի պատճառով, ձերբակալման ժամկետը լրանալուց հետո, մեղադրյալն անարգել դուրս է եկել դատարանից և փախել։

Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ Արտուշ Գաբրիելյանի գործը, փաստացի, քննելու է իր գործընկեր դատավորը, ինչն էլ, հնարավոր է, կաշկանդվածություն ստեղծի արդար քննության համար։

Արդյո՞ք քննարկվել է Արտուշ Գաբրիելյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնելը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Factor TV-ին հանձնաժողովից բացասական պատասխան տվեցին։ Ի վերջո, կկարողանա՞ Գաբրիելյանն ապացուցել իր գույքերի օրինականությունը, թե՞, այնուամենայնիվ, նրա ունեցվածքի մի մասը կպետականացվի, ցույց կտա դատավարական ընթացքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան