Մեզանում ահավոր անճաշակ, ոչ հայի մասին հարմոնիաներով երգերը շատ են, կանգ առնել է պետք. Էմմա Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական երգարվեստում միջակությունը շատացել է և շատանում է, մեզանում հիմնականում ահավոր անճաշակ, ոչ հայի մասին հարմոնիաներով երգերն են շատ, կանգ առնել է պետք, կուզեի` մեկ ժամ առաջ ավարտվեր այս ամենը, բարձիթողի վիճակ է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը:

Նա անդրադառնում է նաև 2024-ին` որպես մշակութային տարի` արձանագրելով մեր ձեռքբերումներն ու կորուստները, խոսելով աղմկահարույց թեմաներից.

«Ոչ մի կերպ չեմ կարող ընկալել մեր կոնսերվատորիան`մայրաքաղաքի սրտից դուրս, չեմ էլ ուզում պատկերացնել, այն պետք է մնա իր տեղում: Քանի որ 2024-ին եղան տասնյակ թափուր տեղեր նաև կոնսերվատորիայում, նախ` պետք է առանձնացնեմ առաջին խնդիրը` ուսման բարձր վարձը: Պատկերացնո՞ւմ եք`որքան դժվար է լուծել այդ խնդիրն այն ընտանիքների համար, որտեղ մի քանի ուսանող կա: Մյուս խնդիրը 100-200 տեղանոց էքսպերիմենտալ թատրոնի բացակայությունն է մեր երկրում: Եթե մենք ունենայինք այդպիսի մի թատրոն`գերհագեցած ժամանակակից տեխնիկայով, արվեստի բուհերում էլ թափուր տեղեր չէին մնա, դա կլիներ արվեստագետների գործունեության խաչմերուկ»:

Էմմա Պետրոսյանի համար 2024 թվականն, առհասարակ, դադարի և եզրակացություններ անելու տարի էր. «Այս տարի մենք տակնուվրա եղանք, ուզեցինք հասկանալ`ինչ ունեինք, ինչ կորցրեցինք և ինչու, որքան էր մեր իրական ունեցածը: Ինչ վերաբերում է հանրային մթնոլորտին, ուզում եմ հավատալ, որ ստացվում է և կստացվի զերծ մնալ ատելության խոսքից, փնովելով իրար չենք օգնի»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան