Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների քննության ընթացակարգերի բարելավում ոչ միայն չի արձանագրվել, ավելին, վատթարացել է. Դատավորների եվրոպական միություն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Դատավորների Եվրոպական միությունը բանաձև է ընդունել, որում ասվում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների քննության ընթացակարգերի բարելավում ոչ միայն չի արձանագրվել, ավելին, վատթարացել է։

«2024 թվականի հոկտեմբերի 18-ին Քեյփթաունում տեղի ունեցած համաժողովում Դատավորների եվրոպական միությունը (EAJ) խորը հիասթափությամբ և մտահոգությամբ արձանագրում է Հայաստանում պաշտոնատար անձանց կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման չարաշահումների և դատավորների անկախությանը միջամտության փաստը՝ նշելով 2023 թվականի հուլիսի 2-ին և 14-ին Աթենքում կայացած տարեկան համաժողովում նույնանման բանաձևի ընդունումից հետո վիճակը ոչ միայն չի բարելավվել, ընդհակառակը՝ վատթարացել է:

Վերոնշյալի կապակցությամբ Դատավորների եվրոպական միությունն արձանագրում է.

Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատավորի դատավարական իրավունքները կարգապահական վարույթների ընթացքում ոտնհարվում կամ բավարար չափով չեն երաշխավորվում։

Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատական իշխանությանը սպասարկող վարչական մարմինները ԶԼՄ-ները և սոցիալական մեդիան օգտագործում են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը նախաձեռնելու և պահանջելու նպատակով:

Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն այն բոլոր դեպքերը, երբ կարգապահական վարույթներ հարուցողները ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն կարգապահական վարույթներին լուծում տվող անձանց վրա:

Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատավորների գնահատումն իրականացվում է այնպիսի մարմնի կողմից, որում մեծամասնություն են կազմում ոչ դատավոր անդամները:

Որպես դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ դատավորների վրա շարունակական ​​ճնշում է գործադրվում՝ գործունեության գնահատման շատ կարճ ժամկետ սահմանելով և անհարկի հաշ­վետ­վություններ ներկայացնելու լայնածավալ համակարգ ներդնելով:

Վերոգրյալների հիմնա վրա՝ Դատավորների եվրոպական միությունը.

Ակնկալում է հայաստանյան իշխանություններից՝ զերծ մնալ նման քայլերից

Հրավիրում է Եվրոպայի խորհրդի իրավասու մարմիններին և այլ կառույցներին հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով և ակնկալում՝ գնահատման և կարգապահական վարույթների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների անշեղ հետևում և ոչ թե շրջանցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։