«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծում անտեսված են «Գիտուժ»-ի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները․ հայտարարություն

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի առնչությամբ, մասնավորապես նշելով, որ օրինագծում անտեսված են «Գիտուժ»-ի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները։

Հայտարարությունը՝ ստորև․

«Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը։ Օրինագիծը կենտրոնանում է կրթության որակի բարելավման վրա («ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում)։ Չնայած նախագծում առկա դրույթները, զգալի փոփոխություններ են մտցնելու Հայաստանի գիտական համակարգի աշխատանքում, այն մշակվել է առանց համապարփակ մոտեցման։

Հայաստանում բացակայում են գիտահետազոտական և նորարարական համակարգի ձևավորման ու զարգացման համար անհրաժեշտ ռազմավարությունները։ Սա կարող է հանգեցնել իրավիճակի, որ նախարարության կողմից առաջարկվող նոր համակարգի ձեավորումը ձգձգվի, մեր հիմնական գիտահետազոտական կարողությունները «սառեցվեն», և չիրականացվեն պետական կարիքներից բխող այն հրատապ ծրագրերը, որոնք օր առաջ անհրաժեշտ է մեկնարկել։

Ցանկանում ենք հատուկ շեշտել այս միտքը. բարեփոխումները պետք է իրականացվեն այնպես, որ չվնասեն և չխոչընդոտեն հանրային գիտահետազոտական հաստատությունների կողմից պետական ռազմավարական նախագծերի իրականացմանը և այդպիսի նախագծեր իրականացնելու ունակությունների արագ զարգացմանը։ Սա իրականացնելու համար պետք է հրաժարվել չփորձարկված նոր ձեւաչափերի մեջ տեղավորելու ձգտումից, քանի որ նման մոտեցումը համարժեք է համարձակորեն անդունդը նետվելուն։

Տարիներ շարունակ նախարարությունը որևէ էական բարեփոխում չի նախաձեռնել, և այժմ անհրաժեշտ է խելամիտ մոտեցում ցուցաբերել՝ հստակ որոշելով, թե որ ինստիտուտներն արժե ներառել փոփոխությունների մեջ, իսկ որոնք պետք է շարունակեն գործել որպես համալսարաններից անկախ ինստիտուտներ՝ արդյունավետորեն ծառայելով Հայաստանի Հանրապետության կարիքներին։

Բացի դրանից, ավելի քան երկու տարի է, ինչ կառավարությունը չի թույլատրում ՀՀ ԳԱԱ-ին և գիտական ինստիտուտներին իրականացնել պլանավորված բարեփոխումներ։ Բարեփոխումների դադարեցման հիմնական պատճառը ներկայացվում է որպես ՀՀ ԳԱԱ-ի ոչ արդյունավետությունը։ Սակայն հարց է առաջանում՝ ինչպես կարող է արդյունավետ լինել մի համակարգ, որտեղ տասնամյակներ շարունակ հիմնադրի կողմից բարեփոխումներ չեն իրականացվել, և որտեղ մրցունակ գիտնականների ու նոր ներուժի մուտքը սահմանափակված է։ Բացի այդ, քաղաքականություն մշակողները գիտահետազոտական ինստիտուտների արդյունավետությունը համարում են ցածր՝ հիմնականում գնահատելով նրանց գործունեությունը տպագրությունների քանակով։ Սակայն հանրային գիտական կազմակերպությունների նպատակն ամենևին միայն տպագրությունների քանակի բարձրացումը չէ։ Ընդունելով ԿԳՄՍՆ-ի առաջնահերթությունը՝ բարձրագույն կրթության և գիտության որակի բարելավման գործում, գիտահետազոտական ինստիտուտների արդյունավետությունը միայն տպագրությունների քանակով գնահատելը ցույց է տալիս նրանց իրական դերի և նպատակի թերի ըմբռնումը։

Հավելենք, որ օրենքի նախագիծը մշակվել է առանց որևէ պատշաճ քննարկման գիտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ։ Օրինագծի քննարկման համար e-draft.am-ում հատկացվել է ընդամենը 2 շաբաթ։ Մտահոգիչ է, որ նման կարևոր և բարդ օրինագծի քննարկման համար հատկացվել է չափազանց կարճ ժամանակ, այն էլ՝ համազգային Գիտության շաբաթվա նախօրեին։

Հենվելով վերը նշված փաստարկների վրա՝ Գիտուժը պահանջում է օրինագծի քննարկումը բերել կառուցողական և համագործակցային դաշտ, ինչպես նաև երկարաձգել քննարկման ժամկետը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը, բարդությունը և առկա թերի հիմնավորումները։ Ակնկալում ենք, որ կապահովվեն օրենքի նախագծի շուրջ իրական և ներառական քննարկումներ՝ լսելով և չանտեսելով շահագրգիռ կողմերի կարծիքները։

Նշենք, որ «Գիտուժ» նախաձեռնությունը դիմել է նաև ՀՀ Ազգային ժողովին՝ կոչ անելով կազմակերպել հանրային քննարկումներ «Գիտության և տեխնոլոգիայի դերը՝ Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով, որը անմիջականորեն առնչվում է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին»։