Խաղի նոր կանոններ՝ տաքսիստների համար․ ինչ է սպասում վարորդներին այս սեպտեմբերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս սեպտեմբերը տաքսիստների համար նոր փոփոխություններով կսկսվի․տաքսի ծառայություն մատուցողները պետք է ունենան համապատասխան լիցենզիա, միացած լինեն հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Փոփոխությունը վերաբերում է ինչպես օնլայն հարթակներով ծառայություն մատուցողներին, այնպես էլ անհատ վարորդներին։ ՊԵԿ-ից ասում են՝ հարթակը կգործարկվի սեպտեմբերի 1-ից։

Որոշ տաքսիստներ ՊԵԿ-ի պահանջը խնդրահարույց են համարում։ Արդեն 20 տարի տաքսի վարող մի տղամարդ, օրինակ, ասում է՝ չի խուսափում պետական տուրք վճարելուց, բայց ասում է՝ ինչպես է պատվիրատուին էլեկտրոնային կտրոն տրամադրելու իր հին սերնդի, մեխանիկական կոճակներով հեռախոսով։

Ուժի մեջ մտնող նոր կարգավորումների համաձայն՝ բոլոր տաքսիստները պետք է ուղևորներին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ և յուրաքանչյուր պատվերի համար վճարեն ֆիքսված տոկոսադրույքով տուրքեր։ Պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չի լինի։ Այն լինելու է էլեկտրոնային և գեներացվելու է ավտոմատ՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով, իսկ GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ դրանց հավելվածների միջոցով։

Եթե պատվերը կատարվում է կանխիկ, տուրքը կլինի ուղևորության ընդհանուր արժեքի 2 տոկոսը, իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ 1,5 տոկոսը։ Օրինակ, 1000 դրամանոց ուղևորության պետտուրքը կկազմի 15-ից 20 դրամ։ Տոկոսադրույքներն աստիճանաբար կբարձրանան՝ 2026-ին հասնելով իրենց վերջնական մակարդակին, համապատասխանաբար, 4 և 5 տոկոս։

Տաքսիները հարկելու նախագիծը վաղուց էր քննարկվում։ Անցած տարի այն արժանացավ կառավարության հավանությանը։ Չնայած նոր կարգավորումը երկար քննարկում էր անցել և մեկ տարուց ավելի է, ինչ պարզ է բջջային հավելվածի գործարկման օրը, մինչ այս պահը, սակայն, այն անուն չունի։ Այս մասին Կառավարության օգոստոսի 22-ի նիստին ասել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ Փաշինյանի հարցին պատասխանելով։

ՊԵԿ-ն այսօր տեղեկացրել է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող տնտեսվարողներից մի քանիսն արդեն միացել են ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։

«Պարզեցված ընթացակարգով ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառելու, նպատակով օգոստոսի 30-ի դրությամբ, էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առցանց եղանակով ՊԵԿ արդեն իսկ ներկայացվել է շուրջ 1000 անձանց վերաբերյալ տեղեկատվություն։ Որոշ հարթակների կողմից նաև գեներացվել են տաքսի ծառայությունների մատուցման փորձնական էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են, թողարկված են իրական միջավայրում և ներկայացվել են Apple և Google կազմակերպություններին՝ App Store-ում և Play Store-ում հավելվածները տեղադրելու և կիրառողներին հասանելի դարձնելու նպատակով»,- գրված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Օրենսդրությամբ սահմանված կանոնները չպահպանելու դեպքում  պատասխանատվության միջոցներ կան։ Եթե տաքսի ծառայություն մատուցողը հարկային մարմին հայտարարությունը չներկայացնի, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկի, ապա 500 հազար դրամի չափով տուգանք կվճարի։ Էլեկտրոնային ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով տույժի կենթարկվի: Իսկ ինչպես են պատկան մարմինները հսկելու. այս հարցի պատասխանն այս պահին դեռ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան