«ԶԻԼ»-ի վարորդն ինքն իրեն որոշում է, թե կտանեմ շներիս կտամ»․ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրենը՝ ոչնչացման ենթակա հավի մսի մասին

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

ՊԵԿ-ն այսօր հաղորդեց աղմկահարույց բացահայտման մասին․ ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը։ Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա:

Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։ Նույն օրը` օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։ ՊԵԿ-ը նաև տեսանյութ էր տարածել։

«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրեն Մարտիկ Անդրեասյանը Factor.am -ի հետ զրույցում ՊԵԿ-ի նկարահանած տեսանյութը «շոու» անվանեց։ Ընկերության տնօրենը պնդեց, որ ՍԱՏՄ-ի կողմից ոչ պիտանի համարված թռչնամսի ոչնչացումը հենց իրենք են կազմակերպել, քանի որ տեսչական մարմինն իրենց վերջնաժամկետ էր տվել։ Մարտիկ Անդրեասյանի խոսքով՝ սեփական ֆինանսական միջոցներով մթերքի ոչնչացմամբ զբաղվող մի ընկերության հետ պայմանագիր են կնքել և սկսել ոչ պիտանի թռչանամսի ոչնչացումը։

«Մեկ հոգի սննդի տեսուչներից, մեկն էլ ՊԵԿ-ից եկել են և իրենց ներկայությամբ թռչնամիսը բարձել ենք երկու «Կամազ» և մեկ «ԶԻԼ» մեքենա։ Իրենց ուղեկցությամբ տարել են աղբավայր և դատարկել են հողի վրա։ Տրակտորի կովշով ամբողջը ջարդել են, լցրել են աղբավայրը։ Երկրորդ մեքենան էլ է դատարկվել իրենց աշխատակիցների ներկայությամբ։ 4 մետր խորությամբ փոս են փորել, թաղել են և հողը լցրել են վրան»,- պարզաբանեց նա։ Անդրեասյանը պատմեց, որ ՊԵԿ աշխատակիցները թռչնամիսն ընկերության պահեստից տանելուց հետո զանգել են իրեն և ասել, որ «ԶԻԼ» բեռնատարը չկա։

««ԶԻԼ»-ի վարորդն ինքն իրեն որոշում է, թե զիբիլ-զիբիլ, տանեմ մի քանի արկղ լցնեմ աղբի վրա, մնացածն էլ կտանեմ շներիս կտամ։ Չի հասնում այն աղբավայրը, որտեղ ՊԵԿ-ի աշխատողներն են, տանում է հավի միսը մեկ ուրիշ վայրում, մոտ 60 արկղ դատարկում է։ Հետո հետ գնում է այդ աղբավայր։ ՊԵԿ-ի աշխատողները, որ տեսնում են՝ բեռնատարի մեջ դատարկ արկղեր կան, հետ են ուղարկում։ Զանգում են մեզ և ասում, որ վարորդը չկա»,- ասաց նա։

«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ ինքը ոստիկանություն հաղորդում է տվել, որ «ԶԻԼ»-ի վարորդը ոչնչացման ենթակա հավի միսը դատարկել է այլ վայրում։

««ԶԻԼ»-ի վարորդն իմ աշխատող է։ Ես իրեն նեղել եմ, ճնշել, ասել եմ՝ գնա ամբողջ բեռը բեր։ Ինքը գնացել է արկղերի միջից դատարկած թռչնամիսը, այդ գողոնը, բարձել է մեքենան և բերել պահեստ։ Կշտամբեցի, ասեցի՝ եթե քեզ շան համար կեր էր պետք, լիքը քեզ ժամկետանց հավ կտայի։ Վարորդն ասեց՝ դե՛, պարոն Անդրեասյան, մտածեցի՝ զիբիլի ապրանք է, էնտեղ լցնեմ, թե էստեղ, տարբերություն չկա։ Ինքը բերում է՝ էդ թռչնամիսը լցնում է պահեստը։ Հետո տեսուչներն են գալիս և ասում, թե թափած միսը բերել, լցրել եք պահեստը։ Ես էլ ասել եմ՝ հաղորդում ենք տվել, որ մեր վարորդը հավ է գողացել։ 3 հոգով 15 անգամ ստուգում են պահեստները, նկարահանում։ Ես էլ ասում եմ, որ դա վարորդի գողացած թռչնամիսն է»,- հավելեց տնօրենը։

Մարտիկ Անդրեասյանի պնդմամբ՝ իր ընկերության դեմ «քաղաքական պատվեր» են կատարում։ Թե ով՝ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության հիմնադիրը չի ասում։ Նա, սակայն, հավաստիացնում է՝ ինքը թաղած թռչնամիսը պահեստ չի վերադարձրել։

«Եթե 14 տոննան ոչնչացրել եմ, եթե թաղած թռչնամիսը հանող լինեի, ամբողջը կհանեի, ոչ թե 1759 կիլոգրամը մենակ կբերեի։ Էդ ամբողջը տևել է 1, 5 ժամ, ես այդ ընթացքում կարա՞մ հանեմ-բերեմ։ Մենք խոշոր ընկերություն ենք, տարեկան 4 մլրդ հարկ վճարողը, 1 միլիոնի հետևից կընկնի՞: Թող մի հատ լուսանկար բերեն ցույց տան տվյալ փոսից, իմ աշխատողները տրակտորով քանդե՞լ են։ Բոլորը զարմանում են, որ «Արմեն-Համիկ եղբայրներ»- ի բեռները սաղ բացասական են ցույց տալիս։ Իրենք բիզնես քանդող են, ոչ թե զարգացնող»,- զայրացավ ընկերութան հիմնադիրը։
Մարտիկ Անդրեասյանը նաև հայտնեց, որ «ԶԻԼ»-ի վարորդին ոստիկանության բաժին են տարել, երեք օր պահելուց հետո, ազատ են արձակել, քանի որ, իր բնորոշմամբ, գողոնը վերադարձրել է։

ՆԳՆ ոստիկանությունից էլ Factor.am-ին տեղեկացրին, որ հուլիսի 30-ին մի ընկերության կողմից հաղորդում է ստացվել, համաձայն որի՝ «Զիլ» մեքենայում գտել են իրենց պատկանող թռչնամիս: Ըստ հաղորդման՝ ընկերությանը պաճառվել է 196 հազար դրամի վնաս:

«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության գործունեության հասցեն Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում է։
Ըստ պետռեգիստրի տվյալների՝ այս ընկերությունում 18 տոկոս բաժնեմաս ունի Արմեն Անդրեասյանը, 28 տոկոս մասնաբաժին ունեն Ժասմենա Անդրեասյանը, 35 տոկոս էլ՝ Համազասպ Անդրեասյանը։ «Արմեն-Համիկ եղբայրներ»-ում 17 տոկոս բաժնեմաս ունի նաև Հասմիկ Անդրեասյանը և 2 տոկոս էլ Մարտիկ Անդրեասյանը, որն ընկերության տնօրենն է։

Ըստ «Հետք»-ի հրապարակումների, սակայն, պետռեգիստրում գրանցված տերերի անունները իրականում ոչինչ չեն ասում, և փաստացի տերը հայտնի է «Կոֆեի» Արթուր անունով (բանն այն է, որ ՍՊԸ-ի հիմնական ապրանքանիշը «Օրիգինալ» սուրճն է): Ըստ լրատվամիջոցի ՝ վերջինիս թիկունքում էլ կանգնած է հայտնի նախկին գեներալներից մեկը։

«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունը Հայաստանի խոշորագույն ներմուծողներից և արտահանողներից մեկն է: Ընկերությունը զբաղվում է նաև լուծվող թեյի, սուրճի և շոգեխաշած տավարի մսի արտադրությամբ։

Գնումների համակարգի տվյալներից Factor.am-ը պարզեց, որ «Արմեն-Համիկ եղբայրներ»-ից սննդամթերք են գնել Ազգային անվտանգության ծառայությունը, արդարադատության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը։

Մանյա Պողոսյան