Մենք չունենք ազգային ծրագիր, բիզնեսն է թելադրում, թե ոնց զարգանա Երևանը, դա դարձել է նորմա. Բալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
Բոլորը

«Երևանի նոր գլխավոր հատակագիծը մշակողները բնավ չեն ձգտել լսել մասնագետների կարծիքը: Բացի այդ` չի տրվել հստակ գնահատական քաղաքաշինական այն սխալներին, որոնք նախկինում արվել են: Մենք շարունակում ենք կառուցապատել կենտրոնը բնակելի շենքերով, սեղմում ենք հանրային տարածքները, ոչնչացնում պատմական հուշարձանները, ունենք էկոլոգիական լուրջ խնդիրներ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ճարտարապետ Կարեն Բալյանը` անդրադառնալով 8 ամսում մշակված Երևանի նոր գլխավոր հատակագծին:

Նա խոսում է նաև Սարյան փողոցում «Հայփոստ»-ի վարչական մասնաշենքի տեղում նախատեսվող «Համաշխարհային առևտրի կենտրոնի» մասին. «Վախենամ` համաշխարհային այդ կենտրոնը ոչնչացնի Կոնդը: Բայց Կոնդը դիմադրեց, նույնիսկ երբ հարակից տարածքում կառուցվեցին բարձրահարկ շենքեր, երբ կառուցվեց Դվին հյուրանոցը: Կոնդը մինչև օրս էլ դիմադրում է: Այդ միջավայրը պետք է կենդանի պահել, կենտրոնը չպետք է ոչնչացնի Կոնդը»:

Ինչ վերաբերում է Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում 35000ք/մ տարածքում 2026-ի վերջին վեր խոյանալիք 35 հարկանի 5 շենքերին, ճարտարապետը նկատում է. «Շատ վատ եմ վերաբերվում դրան: Այդ 5 երկնաքերերը դեպի Մասիս բոլոր շենքերից բացվող պատկերը փակելու են: Այդ շենքերը նույնիսկ իրենց բնակիչների համար շահեկան չեն լինելու. դրանք կվաճառվեն նրանց որպես շինություններ, որոնց առջև փռված պիտի լինի Երևանը, Արարատը, Արագածը, բայց բնակարանների մեծ մասից դրանք չեն երևալու»:

Կարեն Բալյանը շեշտում է, որ Երևանը կորցրել է իր դիմագիծը, կերպարը, և երևանցիներն այսօր չեն հանդիպում իրար, քանի որ չկան հանրային տարածքներ. «Մենք չունենք ազգային ծրագիր, բիզնեսն է թելադրում, թե ոնց զարգանա Երևանը, և դա դարձել է նորմա: Բայց հակառակը պետք է լիներ, ազգային ծրագիրը պետք է թելադրեր` ինչպիսին լիներ բիզնես ծրագիրը: Բիզնես-գործունեությունն ի նպաստ քաղաքի պետք է լինի»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան