Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակում քննարկվել են Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումները

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Ելույթում Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ համագործակցության և Ծրագրի շրջանակներում հարկադիր կատարման համակարգի հիմնարար բարեփոխումներին աջակցելու համար: Նախարարի տեղակալն ընգծել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի ընդունումը հիմնաքարային նշանակություն է ունենալու հարկադիր կատարման համակարգի հետագա բարեփոխումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված՝ դատական ակտերի կատարման փուլին առնչվող վճիռների ամբողջական կատարումն ապահովելու տեսանկյունից:

Լևոն Բալյանը նշել է նաև, որ մինչև նոր օրենքի կիրարկումն ապահովելը, դեռևս մեծ աշխատանք կա կատարելու՝ հարկադիր կատարողների, դատավորների վերապատրաստումների իրականացման, նոր օրենքի վերաբերյալ ուղեցույցների մշակման ուղղությամբ:
Ծրագրի համակարգող խորհրդի նիստին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և Արդարադատության նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը»,- ասված է հաղորդագրության մեջ: