Էրդողանի փեսան դատի է տվել ՊՆ նախկին պաշտոնյային, որը նսեմացրել է իր ընկերության դերը ԱԹՍ-ների ոլորտում

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Թուրքական ԱԹՍ-ներ արտադրող Baykar ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հայց է ներկայացրել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյայի դեմ, որը բողոքել է երկրում առաջին անօդաչու թռչող սարքի արտադրության մեջ ընկերության դերի մասին սխալ պատկերացումներից, գրում է Turkish Minute-ը:

Երկրի ՊՆ նախկին գլխավոր քարտուղար Ումիթ Յալըմն անցյալ ամիս TELE-1 հեռուստալիքի հաղորդման ժամանակ պնդել էր, որ առաջին ազգային անօդաչու թռչող սարքերը և անօդաչու մարտական ​​ինքնաթիռներն (UCAV) արտադրվել են ոչ թե Baykar-ի, այլ Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության (TUSAŞ) կողմից՝ հավելելով, որ հանրությանը մոլորության մեջ են գցել խնդրի վերաբերյալ կեղծ տեղեկություններով։

«Երբ մենք դիտարկում ենք հասարակական կարծիքը, կա այն սխալ ընկալումը, որ պաշտպանական արդյունաբերություն գոյություն չի ունեցել մինչև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և նրա առաջնորդ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը, և որ նրանք պատասխանատու են դրա գոյության համար»,- ասել է Յալըմը:

Նա դժգոհել է այն ընկալումից, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն առաջացել է Baykar-ի հետ, որը բարգավաճել է Էրդողանի կառավարության օրոք և իր անօդաչու սարքերն արտահանում է ավելի քան 30 երկրներ։ Շատերն ասում են, որ ընկերությունն իր հաջողության համար պարտական ​​է Էրդողանին, որն արտասահմանյան այցերի ժամանակ անձամբ է գովազդում անօդաչու թռչող սարքերը, ինչի արդյունքում ստորագրվում են միլիոնավոր դոլարների համաձայնագրեր։

Սելջուկ Բայրաքթարը դատի է տվել պաշտպանության նախկին պաշտոնյային՝ պահանջելով 500,000 լիրա (15,358 դոլար) փոխհատուցում ընկերության վերաբերյալ պնդումների համար։

Ստամբուլի 17-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանի առաջին նիստում Յալըմն ասել է,  որ հաղորդման ընթացքում տեխնիկապես համեմատել է TUSAŞ-ի և Baykar-ի անօդաչու թռչող սարքերն ու UCAV-ները: Նա պահանջել է մերժել Բայրաքթարի վնասի փոխհատուցման պահանջը:

Դատարանը հարցի քննության համար նշանակել է փորձագետի, իսկ դատաքննությունը հետաձգել մինչև հոկտեմբերի 22-ը։

«Ես անլուրջ դատի եմ բախվում։ Դա ուղղված է ինձ վախեցնելուն, բայց ինձ չեն վախեցնի»,- նիստից հետո ասել է Յալըմը։

2022-ից 2023 թվականներին Բայրաքթարը նաև դատական ​​հայցեր է ներկայացրել սոցցանցերի օգտատեր Այդըն Այդողանի, Yeni Yaşam թերթի, լրագրողներ Սեդաթ Յըլմազի, Շիրին Պայզինի, ինչպես նաև Halk TV-ի դեմ՝ իր ընկերության կողմից արտադրված անօդաչու թռչող սարքերի մասին նրանց լուրերի, դիտողությունների կամ սոցիալական ցանցերում հրապարակումների հետ կապված։

Էմմա Չոբանյան