«Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով»․ ներկայացումը շրջագայել է եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքներում և ավարտվում է Երևանում

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Եվրոպայի օրվա շրջանակում ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ներկայացումը երևանյան բեմում էր Եվրոպական խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո:

Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, պաշտոնատար անձինք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել՝ Հայաստանը Եվրոպական միության հետ ունի խորացող հարաբերություններ, և կարևոր է իրապես ճանաչել Եվրոպան և եվրոպական արժեքները. ««Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը գալիս է կարևոր դեր խաղալու Եվրոպայի ճանաչողական գործընթացում: Բոլորս կարիք ունենք տեսնելու այն կարևոր փոխակերպումը, որով մարտնչող Եվրոպան վերածվել է խաղաղ գոյակցության և զարգացող Եվրոպայի: Մենք մեզ համարում ենք եվրոպական քաղաքակրթության մաս, և այս համատեքստում կարևոր են ոչ միայն արվեստը և միջմշակութային երկխոսությունը, այլև մշակույթը լայն իմաստով՝ որպես խաղաղ համակեցության, խաղաղության, փոխգործակցության, ակտիվ քաղաքացիության, հանրային բարօրությանն առնչվող արժեք»։

Ընդգծելով եվրոպական արժեքների կարևորությունը հանրային կյանքում՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է․ «Ինչքան շատ հաղորդակից լինենք եվրոպական փորձառությանն ու ժողովրդավարական, խաղաղ համակեցության արժեքներին, այնքան ավելի ամուր հիմքերի վրա կդրվի մեր երկրի խաղաղ և կայուն զարգացումը»:

Նրա խոսքով՝ Եվրոպական միության հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը նպաստում է ինչպես միջմշակութային երկխոսությանը, այնպես էլ մեր երկրում մշակույթի զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը՝ կարողությունների զարգացման, իրազեկվածության բարձրացման, պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության կայացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և այլ առումներով:

«Մենք կազմակերպում ենք այս ներկայացումը Եվրոպական միությունում Բելգիայի նախագահության փուլում։ Այս ներկայացումը շրջագայել է եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքներում և ավարտվում է Երևանում, որը խորհրդանշական է Եվրոպական միության հետ Հայաստանի սերտացող հարաբերությունների տեսանկյունից,- ասել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը և հավելել,- այսօր կյանքը լի է մարտահրավերներով, իսկ այս ներկայացման նպատակն է անդրադառնալ Եվրամիության հիմնադրմանն ու հիմնադիր հայրերին, գնահատել և վերարժևորել նրանց ստեղծած արժեքները»:

Ներկայացման բովանդակությամբ՝ բելգիացի Հենդրիկ Վոսը և հոլանդացի Ֆրանս Գրափերհաուսը, հարգանքի տուրք են մատուցել Եվրոպական միությանը՝ պատմական իրադարձությունները ներկայացնելով գրավիչ պատմություններով և սրամիտ անեկդոտներով։ Հայ հանդիսատեսը ներկայացման միջոցով ականատես է եղել Եվրամիության բարդ կառուցվածքին՝ հասանելի և գրավիչ մեկնաբանությամբ։ Դուետն անդրադարձել է նաև եվրոպացի աշխարհահռչակ գործիչներին, ինչպիսիք են Ժան Մոնեն և Ռոբերտ Շումանը, Ալտիերո Սպինելին, Ուրսուլա Հիրշմանը, Պոլ-Անրի Սպաակը և այլք։

Ներկայացումը բեմադրվել է նաև եվրոպական խոշորագույն քաղաքներում՝ Ռիգայում, Վիեննայում, Սարաևոյում, Լյուբլյանայում, Ամստերդամում, Աթենքում, Նիկոսիայում, Քիշնևում և Պրիշտինայում: