Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ
Հասարակություն
31.05.2024 | 22:51ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: