ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Պաշտպանն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները:

Քաղաքացիները, ի թիվս սոցիալական բնույթի մի շարք հարցերի, բարձրաձայնել են խնդիրներ` կապված սեփականության իրավունքի, փաստաթղթերի կորուստի, պատճառված վնասի փոխհատուցման, կրթության իրավունքի հետ: Բնակիչները` որպես հրատապ լուծում պահանջող հարց, առանձնացրել են փոխհատուցման հետ կապված հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, ունի առաջնահերթ հասցեավորման անհրաժեշտություն` անձանց բազմաթիվ հիմնարար իրավունքների պատշաճ իրացումը երաշխավորելու դիտանկյունից։

Անձինք բարձրացրել են նաև սոցիալ֊հոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Այդ առումով Պաշտպանը կարևորում է բնակիչներին հոգեբանական պատշաճ աջակցության տրամադրման նշանակությունը։

Պաշտպանն ընդգծում է, որ առաջնահերթ նշանակություն ունեն նաև երեխաների կրթության իրավունքին առնչվող խնդիրները, այդ թվում` քննությունների կազմակերպման հարցերը դիտարկելիս երեխաների հոգեբանական և ստեղծված իրավիճակի այլ հետևանքները հաշվի առնելը։

Անահիտ Մանասյանը բնակիչներին հայտնել է, որ բարձրաձայնված մի շարք խնդիրներ արդեն իսկ հասցեավորվել են պետական իրավասու մարմիններին` դրանց լուծումներ տալու նպատակով:

Փաստահավաք աշխատանքի արդյունքում վերհանված մյուս խնդիրները կամփոփվեն և կուղարկվեն համապատասխան մարմիններին:
Պաշտպանը վստահեցրել է` իր իրավասության շրջանակում աջակցելու է բոլոր խնդիրների լուծմանը և մարդկանց իրավունքների պատշաճ իրացմանը:

Նույն օրն Անահիտ Մանասյանը հեղեղումների հետևանքով վնասված թաղամասեր է այցելել նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Անահիտ Մանասյանն այցելել է նաև Սանահին կայարան թաղամաս և զրուցել բնակիչների հետ: Այցի ընթացքում ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ներկայացրել է այն վնասները, որոնք կրել է բնակավայրը հեղեղումների հետևանքով:

Լոռի այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն Ալավերդի քաղաքի Միասնական տեղեկատվական կենտրոնում հանդես է եկել ասուլիսով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում` Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ: