Հայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Հայաստանի վաղ պատմական փուլի հնագիտական հետազոտություն» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ճապոնիայի Տոկայի համալսարանի միջև 2017թ․ սեպտեմբերի 1-ին կնքված համաձայնագրով։ Ծրագրի համաղեկավարներն են գիտաշխատող Արթուր Պետրոսյանը և Տոկայի համալսարանի պրոֆեսոր Մ․ Արիմուրան։ Աշխատանքներն իրականացվում են Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի և գիտության նախարարությանը կից Գիտության զարգացման ճապոնական ֆոնդի (JSPS KAKENHI Fostering Joint International Research), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Արենի-1 քարայր» կոնսորցիումի ֆինանսավորմամբ․ տեղեկացնում են
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արմավիրի մարզի Լեռնագոգ-1 հնավայրի հետազոտությունները ցույց են տվել, որ Ք.ա. VIII-VII հազարամյակների սահմանին այստեղ ապրել է մի համայնք, որի բնակիչները տիրապետել են վաղ անասնապահությանը և կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային: Սա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում հայտնի վաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից է։ Այս իմաստով Լեռնագոգ-1-ի պեղումներն ունեն կարևորագույն նշանակություն հին աշխարհում առաջին նստակյաց համայնքների հետազոտության գործում։

«Հայաստանի նեոլիթացման գործընթացի ամենակարևոր խնդիրը լեռնային գոտիներից հայտնի վաղհոլոցենյան հնավայրերի և Արարատյան դաշտի բնակատեղիների միջև փոխհարաբերությունն է։ Պետք է նշել, որ ժամանակագրական տեսանկյունից գոյություն ունի որոշակի ժամանակագրական բաց այս երկու խմբի հնավայրերի միջև։ Հայաստանի վաղհոլոցենյան փուլի համար բազային հնավայրերից մեկի՝ Ափնագյուղ 8 (Քմլո – 2) քարայրի համար ստացված ռադիոածխածնային տվյալները ցույց են տալիս Ք.ա․ 11 – 8-րդ հազարամյակների սահմանը։ Հնավայրի համար ստացված ամենաերիտասարդ տարեթիվը Ք.ա․ 7400 է։ Այս տարեթվի և Արարատյան դաշտի նեոլիթյան բլուր-բնակատեղիներից ստացված տարեթվերի միջև, որոնք թվագրվում են Ք․ա․ 6-րդ հազարամյակով, գոյություն ունի 1,000 տարվա ժամանակագրական դադար։ Լեռնագոգ-1 հնավայրում իրականացվող համապարփակ ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտելու այն մշակութային գործընթացները, որոնք հանգեցրին Հայաստանում նեոլիթյան համայնքների առաջացմանը», – ասաց գիտական խմբի ղեկավար, գիտաշխատող Արթուր Պետրոսյանը։

Հնագետները պարզել են, որ Լեռնագոգում ապրել է մի համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային, հանգամանք, որը գալիս է լրացնելու և փոխելու տարածաշրջանի նեոլիթ-էնեոլիթյան շրջափուլի մշակույթների մասին առկա պատկերացումները և արտադրող հասարակությունների պատմությունը կարող է հետ տանել առնվազն հազար տարով: «Ուսումնասիրության նախնական արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ժամանակակից Հայաստանի տարածքում փաստագրել ենք միջուկային գոտիներին բնորոշ պարամետրերով առաջին կայան-բնակատեղիներից մեկը, որի տարիքը հաստատվում է բազմաթիվ ռադիոկարբոնային տվյալներով», – ասաց Արթուր Պետրոսյանը։

Լեռնագոգ-1 հնավայրի պեղումների արդյունքները մասնագիտական հանրությանն են ներկայացվել Հայաստանում, Կիպրոսում, Ճապոնիայում, Իտալիայում անցկացված բազմաթիվ հեղինակավոր գիտաժողովների ընթացքում։