Իրանում տեղի է ունեցել ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիրակի օրը ուղղաթիռի վթարի հետևանքով մահացած Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին այսօր հուղարկավորել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում։ Նախօրեին Իրանի երկրորդ քաղաք Մաշհադում ցուցադրվել են հանգուցյալ նախագահի հսկայական լուսանկարները, ինչպես նաև՝ սև դրոշներ ու իսլամական կրոնական խորհրդանիշներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռայիսիից բացի, ևս յոթ մարդ էր զոհվել  Ադրբեջանի հետ սահմանի մոտ գտնվող լեռնային տեղանքում ուղղաթիռի կործանման հետևանքով, այդ թվում՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։ Երկրում զոհերի հիշատակին հնգօրյա սուգ է հայտարարվել։

Հինգշաբթի առավոտյան, Ռայիսիի դագաղը Մաշհադ տեղափոխելուց առաջ, նախագահի աճյունը պատվո ավտոշարասյունով տարվել է Բիրջանդի փողոցներով, որտեղ հազարավոր մարդիկ դուրս են եկել նախագահին հրաժեշտ տալու:

Հուղարկավորության արարողության հյուրերի թվում են եղել Թունիսի նախագահ Կաիս Սաիդը, Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանին, ինչպես նաև վեց տասնյակ այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչներ, հաղորդում է IRNA-ն։
ԵՄ երկրները հարկ չեն համարել իրենց ներկայացուցիչներին պատվիրակել հուղարկավորությանը։ Եվրոպական երկրներից արարողությանը պաշտոնապես ներկա է եղել միայն Սերբիան, նաև՝ Ռուսաստանը (ի դեմս Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի) և Բելառուսը։

Նախագահի մարմինը հանգրվանել է Իմամ Ռեզա դամբարանում՝ 13-րդ դարի ոսկեգմբեթավոր ճարտարապետական համալիրում, որը հարգում են շիա մահմեդականները՝ որպես Իմամ Ալի ալ-Ռեզայի հանգստավայր:
63-ամյա Ռաիսին Իրանում շատերի կողմից դիտվում էր որպես իր ուսուցչի՝ 85-ամյա Ալի Խամենեիի հնարավոր ժառանգորդը՝ որպես երկրի ապագա գերագույն առաջնորդ:

Չորեքշաբթի օրը Խամենեին առաջնորդեց թաղման թափորը՝ ծնկի գալով ութ մահացած մարդկանց աճյունների առաջ և զոհված նախագահին նահատակ անվանելով:

Հետևելով  այաթոլլայի ցանկություններին՝ Ռայիսին հետևողականորեն վարում էր կոշտ քաղաքականություն՝ ուղղված երկրում իսլամական հոգևորականության հզորության ամրապնդմանը, դիմելով նաև իր քաղաքական հակառակորդների դեմ ճնշումների:

Նախագահ Ռայիսին նաև կոշտ դիրքորոշում էր որդեգրել արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Վաշինգտոնի հետ բանակցությունները 2015 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի հետ կնքված և նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դադարեցված միջուկային համաձայնագրի թարմացման շուրջ:
Իրանի նոր նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Մինչ այդ պետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։