Ճանապարհը կառուցենք՝ անվտանգություն կլինի. Գնել Սանոսյանն այցելել է Կիրանց

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց՝ հանդիպելու սահմանազատման արձանագրության ստորագրումից հետո դժգոհություններ ունեցող բնակիչների հետ։

Կիրանցի բնակիչները հետաքրքրվում էին, թե որտեղ են տեղակայվելու հայ և ադրբեջանցի սահմանապահները:

«Թուրքը, որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց ենք ապրելու։ Իմ երեխեն կապրի՞ այստեղ»,- վրդովվեց կիրանցեցի կանանցից մեկը:

Կիրանցի մեկ այլ բնակիչ էլ հավելեց. «Գյուղը կիսել են, թուրքին բերել կանգնեցրել են, ի՞նչ անվտանգության երաշխիք, իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում։ ժողովրդի կարծիքը չեն հարցնում, ոնց ուզում են գծում են»։
Գյուղացիների դժգոհություններին ի պատասխան Գնել Սանոսյանն արձագանքեց, թե հասկանում է նրանց մտահոգությունը, և ամեն ինչ անելու են, որ կառավարեն իրավիճակը։

«Մենք չենք այդ սահմանը գծել, դա գծվել է 1976 թվականից և միջազգային իրավաբանորեն ճանաչված սահման է: Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն: Հենապատ ենք նաև կառուցելու»,- հավաստիացրեց նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց -Խեյրեմլի, Բերքաբեր- Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները:

Վարչապետի աշխատակազմը մանրամասներ էր հրապարակել ստորագրված նկարագրություն-արձանագրությունների վերաբերյալ՝ որպես լավ լուր ներկայացնելով այն, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին:

Վարչապետի աշխատակազմից նաև չէին հերքել, որ ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում:

Կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը: 8-9 օրից էլ Հայաստանի և Ադրբեջանի հատվածում կտեղակայվեն հայ և ադրբեջանցի սահմանապահները։

Ինչ վերաբերում է գույքային հարցերին, Փաշինյանի աշխատակազմից պնդում են՝ դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները։

Որոշ կիրանցեցիներ, սակայն, դժգոհ են սահմանազատման արդյունքներից։ Ի նշան բողոքի՝ մի խումբ բնակիչներ արդեն երկու օր է ցույցեր են անում՝ կրկին փակելով Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը:

Մանյա Պողոսյան