ՄԱԿ-ի հանձնաժողովն անհանգստացած է Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի արտադատական սպանություններից, խոշտանգումներից և այդ ամենի հետաքննության բացակայությունից

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ հանձնաժողովը հրապարակել է Ավստրիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Հոնդուրասի, Լիխտենշտեյնի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ եզրակացությունները։ Արդյունքները պարունակում են Հանձնաժողովի հիմնական մտահոգություններն ու առաջարկությունները յուրաքանչյուր երկրի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի վերաբերյալ:

Ադրբեջանի վերաբերյալ հատվածում նշվում է, որ Հանձնաժողովն անհանգստացած է զինված հակամարտությունների և «հակաահաբեկչական գործողությունների» ընթացքում էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական սպանությունների, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կապակցությամբ, ինչպես նաև այս մեղադրանքների վերաբերյալ հետաքննության և հետապնդումների բացակայության պատճառով։ Այն նաև մտահոգություն է հայտնում ահաբեկչության և հարակից հանցագործությունների համար էթնիկ կամ ծագումով հայ 23 անձի շարունակական կալանավորման առնչությամբ:

«Հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է անում ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ցանկացած խախտում անընդունելի է։ Այն նաև կոչ է անում անկախ, անկողմնակալ, թափանցիկ և արդյունավետ հետաքննություն անցկացնել լուրջ խախտումների մասին պնդումների վերաբերյալ և կոչ է արել մասնակից պետությանը՝ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի Հանձնաժողովը նաև մտահոգված է այն պնդումներով, որ Ադրբեջանում իրավապաշտպաններն ու լրագրողները շարունակում են ենթարկվել ֆիզիկական և դատական հետապնդումների, իսկ որոշ դեպքերում ենթարկվել են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, անհանգստացած է երկրում կրճատվող քաղհասարակության տարածքով՝ հիշեցնելով, որ ազատ և կենսունակ քաղաքացիական հասարակությունն առանցքային է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համար:

Հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների համար աշխատանքային բարենպաստ միջավայր՝ զերծ սպառնալիքներից, հաշվեհարդարից, բռնությունից և ոտնձգությունների այլ ձևերից:

Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել ՄԱԿ-ի Հանձնաժողովի այս հայտարարությունը։