Ավարտական քննություններով դեպի բուհ․ փոփոխության ռիսկերն ու հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
Բոլորը

2026 թվականից ավարտական քննությունների արդյունքները հիմք կհանդիսանան բուհի ընդունելության համար: Այս մասին վերջերս հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը ներկայացնելով նախագիծը՝ հիշեցրեց, որ Տավուշի մարզում 2021-2022 ուստարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, և այս տարի արդեն կան նոր չափորոշիչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները. հենց նրանք կլինեն առաջին դիմորդները, որոնց համար դպրոցի ավարտական քննությունները հիմք կլինեն բուհ ընդունվելու համար: 2026-ից այս համակարգը կգործի արդեն բոլոր շրջանավարտների համար։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, սակայն, այն համոզման է, որ այդպիսով կրկնուսույցներից կախվածությունն ավելի կմեծանա։

«Երբ դու ունես շտեմարանային համակարգ, դիմորդը կարող է նստել, այդ ամենը սովորել։ Հիմա, ներդրվում է համակարգ, որտեղ առկա են բանալիներ, և մեկը պետք է լինի, որպեսզի քեզ հուշի, ուղղություն տա: Մտահոգություն ունեմ, որ այդ ամենը կարող է մեծացնել կախվածությունը կրկնուսույցներից»,- ասում է նա:

Երևանի թիվ 198 դպրոցի սան Մանե Մինասյանը սովորում է 10-րդ դասարանում, որոշել է միջազգայնագետ դառնալ։ Ասում է՝ ընդունելության նոր համակարգը կարող է թույլ ունակություններով դիմորդներին մղել հաջողության: Մինչդեռ, նույն դպրոցի սան Մարի Պետրոսյանը նախագծի հետ կապված նոր հնարավորություններ է տեսնում, ասում է՝ այն կդրդի սովորողներին, օրինակ, ավելի քիչ բացակայել դասերից:

Ուսուցչուհի Նարինե Գալստյանն է նկատում է՝ նոր համակարգը կձերբազատի դիմորդներին ավելորդ սթրեսից և լարվածությունից: Բացի երեք պարտադիր առարկաներից՝ «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Մաթեմատիկա», շրջանավարտները հնարավորություն կունենան քննություն հանձնել բոլոր առարկաներից՝ կամընտրական բաղադրիչով: Քննությունների կազմակերպումը կիրականացվի ԳԹԿ-ի կողմից, ուսումնական հաստատություններում:

Հետագայում ընդունելության քննությունները կիրականացվեն համակարգչային եղանակով, կնվազեցվի նաև քննությունների թիվը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան