«Հարսնաքար»-ը, 3.5 մլն դոլարանոց տունը. ինչ է պետությունն ուզում բռնագանձել Հայրապետյանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
Բոլորը

Շարժական կամ անշարժ գույքերի, պարտատոմսերի, ավտոմեքենաների և ավանդների՝ 6 էջից և 50 կետից բաղկացած ցանկը, ըստ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության, ենթական են բռնագանձման։ Այս ամենը կա՛մ ամբողջությամբ պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, կա՛մ նա դրանցում խոշոր մասնաբաժիններ ունի։ Պետականացման ենթակա են տարիներ առաջ սպանության ողբերգական միջադեպով հայտնի «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, «Բյուրեղ հանքային ջուր», «Ավիահամալիր», «Անահիտ ճենապակու գործարան» ընկերությունների բաժնետոմսերը և շենք-շինությունները։

Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությանը 3 տարի է անհրաժեշտ եղել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի, նրանց փոխկապակցված անձանց՝ Նարինե Սիմոնի Հայրապետյանի, Մարիամ Միքայելի Հայրապետյանի, Ռաֆիկ Գարուշի Հայրապետյանի մասով ուսումնասիրություն իրականացնելու համար։

Պետականացման ենթակա գույքերից ամենախոշորներից մեկը «Հարսնաքար» ռեստորանային համալիրն է։ Այս  շենքն ասոցացվում է ողբերգական ավարտ ունեցած միջադեպի հետ․ 2012 թվականի հունիսի 17-ի գիշերը «Հարսանքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեցին մի խումբ ռազմաբժիշկներ, որոնցից Վահե Ավետյանը մահացավ։ Չնայած վկայություններ կային, որ ծեծողները 15 հոգի են եղել, մեղադրյալի աթոռին նստեցին միայն Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները։ Շուրջ 2 տարի տևած դատական պրոցեսի արդյունքում նրանք դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։

Արյունոտ միջադեպով հայտնի ռեստորանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը գնահատել է 5 մլրդ դրամից ավելի։ Դեռևս չի ավարտվել «Հարսնաքար» ընկերության՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին պատկանող բաժնեմասերի գնահատման գործընթացը։ Վարչությունը, առանց թիվ հստակեցնելու, պահանջում է պետականացնել ընկերության՝ Հայրապետյանի մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ նրանից բռնագանձել մասնակցության միջին շուկայական արժեքը։

1,5 մլրդ դրամ․ այսքան է գնահատվել Հայրապետյանին պատկանող Ավան թաղամասում գտնվող դղյակի նմանվող շենքը։ Առանձնատունը, ըստ վարչության, ենթակա է պետականացման։ Եթե հայցը բավարարվի, ապա Հայրապետյանը կա՛մ պետք է համաձայնվի տան բռնագանձմանը, կա՛մ վճարի 1,5 մլրդ դրամ։

Բռնագանձման ենթակա մյուս գույքն Առինջ գյուղի՝ բավականին աչքի ընկնող թաղամասում է․ այստեղ գտնվող բոլոր առանձնատներն առանձնանում են իրենց ճոխությամբ։ Հայրապետյանին պատկանող անշարժ գույքը, որը գնահատվել է շուրջ 1,5 մլրդ դրամ, ամբողջովին պարսպապատ է, ինչը թույլ չի տալիս տեսնել շինության ողջ շքեղությունը։

Հանրապետական նախկին պատգամավորից Ավան վարչական շրջանում գտնվող բավականին թանկարժեք ևս երկու անշարժ գույք բռնագանձելու պահանջ է ներկայացվել։

Ռուբեն Հայրապետյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, ավանդների, պարտատոմսերի ամբողջական արժեքն այս պահին հնարավոր չէ իմանալ, քանի որ դրանց վերջնական գնահատումը դեռևս չի ավարտվել։ Օրինակ՝ անհայտ է, թե Սևանի «Հարսնաքար» հանգստյան գոտին ինչ արժեքով է ենթակա պետականացման, անորոշ է, թե «Բյուրեղ» հանքային ջրի բաժնեմասերի և տրված փոխառություններն ինչ ծավալի են և ինչքան գումար է ենթակա բռնագնձման։ Վարչությունը նշում է՝ այս թվերն ինչպես կարող են նվազել, այնպես էլ՝ ավելանալ։

Բացի գույքերից և մասնաբաժիններից՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը պահանջում է Հայրապետյանից բռնագանձել գրեթե 4 մլրդ դրամ, որը չի հիմնավորվել նախկին պատգամավորի օրինական եկամուտներով։ Ավելին, որպես ապօրինի եկամտի մնացորդ՝ նշվում է այս գումարի եռապատիկը՝ 12 մլրդ դրամ։ Հայրապետյանի փաստաբանական թիմը համաձայն չէ հայցադիմումին ներկայացվող պահանջներին, պնդում են՝ գործի քննությունը պետք է կասեցվի։

Իշխանափոխությունից ամիսներ անց Հայրապետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ հարուցվեց՝ պաշտոնեական անփութության, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Հայրապետյանը, սակայն, արդարադատության առաջ անձամբ չի կանգնել․ նա հետախուզման մեջ է արդեն 4 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան