Ինչ բարելավում է սպասվում հոգեկան առողջության ոլորտում. ՀՀ-ում մեկնարկեց եռամյա ծրագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանման եռամյա ծրագիրը։ Այն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ն, Հոգեկան առողջության հայկական ասոցացիան։ ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով՝ ծրագրի առաջնային նպատակը հոգեկան առողջության մասին օրենքի ընդունումն է, ինչպես նաև ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ ջանքեր գործադրելը։

Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ընդունմանը։ Քաղաքականություն և մեխանիզմներ ստեղծելով՝ ծրագիրն ուղղված կլինի մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայություններ ունենալուն, ինչպես նաև Հայաստանում առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի ստեղծմանը նպաստելուն։

Ծրագրի ընթացքում համագործակցություն է նախատեսվում Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ։ Պաշտոնական մեկնարկի արարողությանը ներկա էին նաև երեք գերատեսչությունների ղեկավարները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտեց՝ 2023-ի սեպտեմբերից դպրոցներում գործում է հոգեբանի պարտադիր հաստիքը, և այս ծրագրի համատեքստում նաև կարևորվում է հոգեբանների վերապատրաստման գործընթացի կազմակերպումը։ Հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանման եռամսյա ծրագիրը հունվարից արդեն ընթացքի մեջ է, ֆինանսավորող կազմակերպությունը Եվրոպական միությունն է։

Հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերման և ճիշտ ուղղորդման նպատակով կվերապատրաստվեն մարզերի առողջության պահպանման առաջնային օղակի ընտանեկան բժիշկները, մարզերի և Երևանի ծննդատների աշխատակիցները, մանկավարժահոգեբանական կենտրոնի աշխատակիցները և 1400 դպրոցի հոգեբանները։ Ծրագրի արդյունքում կմշակվեն հոգեկան առողջության խնդիրների վաղ ախտորոշման, բուժման փաստահեն ուղեցույցներ, ուղղորդման ճանապարհային քարտեզներ, ինչպես նաև թեման լուսաբանելու ուղեցույց, որի հիման վրա կվերապատրաստվեն լրագրողները։

Նախատեսվում է պիլոտային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում Արարատի և Շիրակի մարզերում հասանելի կդառնան շարժական ծառայությունը և փոխօգնության մեխանիզմները։

Միջոցառման պաշտոնական հատվածի ավարտից հետո տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում պետական և իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչները վերհանեցին հոգեկան առողջության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, ինչպես նաև պատասխանեցին քննարկմանը ներկա տարբեր կազմակերպությունների անդամների և անհատների հուզող հարցերին։ Հոգեկան առողջության և խնամքի ծառայությունների վերաբերյալ մատչելի և հասանելի տեղեկատվության ապահովման համար նախատեսվում է առանձին կայք ստեղծել, որը կունենա նաև մոբայլ տարբերակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան