Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը՝ առանց Ադրբեջանի մասնակցության

Լուրեր

21.05.2024 | 20:36
Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար պայմանական վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացրել ավելի քան 3 հազար դատապարտյալ
21.05.2024 | 20:27
2024-ին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք
21.05.2024 | 20:14
ՀՀ-ն հնարավորությունների սահմաններում կօժանդակի Խաղաղության կորպուսի գործունեությանը. նախագահ
21.05.2024 | 20:00
ՀՀ-ն պիտի ստանա 90-ից 95 ք/կմ տարածք Տավուշի հատվածում․ 3ք/կմ-ի զիջումը փոքր գին կլինի, եթե սահմանազատումը շարունակվի․ Սամվել Մելիքսեթյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 19:45
Դավաճանության մեջ մեղադրվողի կինը պնդում է՝ ցուցմունքը կորզել են ծեծով, ԱԱԾ-ն հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 19:36
Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը
21.05.2024 | 19:23
Ալեն Սիմոնյանը Գերագույն ռադայի նախագահի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում
21.05.2024 | 19:12
Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
21.05.2024 | 19:00
Եկեղեցին չպիտի՛ միջամտի քաղաքական գործերին․ սարսափելի է քաղաքականության կրոնականացումը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 18:51
Իսրայելը հայտնել է Գազայի հատվածի թունելներում պատանդների դիեր հայտնաբերելու մասին
21.05.2024 | 18:44
Պապիկյանն այցելել է գումարտակի նորակառույց մշտական տեղակայման վայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 18:31
Ռուս գեներալ Իվան Պոպովը ձերբակալվել է «խարդախության կասկածանքով»
21.05.2024 | 18:20
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
21.05.2024 | 18:10
Ես որպես «չհայ» ելույթ կունենամ, եթե թույլ տան ընդդիմադիր գործընկերներս․ Ռուստամ Բաքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 18:09
Չնայած միջազգային ճնշումներին՝ Բաքուն երկարացրել է ընդդիմադիր գործչի գործով հետաքննության ժամկետը
Բոլորը

Ստրաստբուրգում ապրիլի 15-ից մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին առաջին անգամ չի մասնակցի Ադրբեջանի պատվիրակությունը։

Ձմեռային նստաշրջանի ընթացքում հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր՝ Ալբանիայից։

Քննարկումները տևելու են մինչև ապրիլի 19-ը։ Կարևոր իրադարձությունը լինելու է Կոսովոյի կողմից Եվրախորհրդին անդամակցելու դիմումի հարցով քննարկումը և նախագծի քվեարկությունը։ Նաև քննարկում է լինելու ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան, Վլադիմիր Կարա-Մուրզայի կալանավորման վերաբերյալ։

Վեհաժողովը նաև քննարկելու է Ուկրաինայի վերակառուցմանն աջակցություը, ներառյալ՝ այդ նպատակով ռուսական սառեցված պետական ակտիվներն օգտագործելու առաջարկը՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի մասնակցությամբ։ Իսրայելի և Գազայում հումանիտար վատթար իրավիճակի թեման ևս կլինի քննարկումների առանցքում։

Նշենք, որ այս ընթացքում Բաքուն լոբբիստական աշխատանքներ էր տանում ու մի շարք երկրների միջոցով փորձում ազդել գործընթացի վրա։ Մասնավորապես, Թուրքիան, Սերբիան, Հունգարիան, Վրաստանը, Մոլդովան նամակներ էին հղել ԵԽԽՎ նախագահին սահմանափակումները վերացնելու համար։ Չի բացառվում, որ այս ու այլ երկրներ հանդես գան Ադրբեջանին ձայնի իրավունքը վերադարձնելու առաջարկով։

Էմմա Չոբանյան