Դավաճանության մեջ մեղադրվողի կինը պնդում է՝ ցուցմունքը կորզել են ծեծով, ԱԱԾ-ն հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դիրքերից են կալանավորել, յոթ ամիս ԱԱԾ-ում է եղել, հետո տեղափոխել են Արթիկ, հիմա այնտեղ է»,- պատմում է կինը 2022 թվականի հոկտեմբերի 12-ից անազատության մեջ գտնվող ամուսնու մասին։ ԱԱԾ-ն պայմանագրային զինծառայողին մեղադրում է պետական դավաճանության համար։

Կինը, որի ինքնությունը չենք բացահայտում անվտանգության և չթիրախավորելու նկատառումներով, պատմեց, որ ամուսնու և բարերար ներկայացած կնոջ միջև շփումները նախ եղել են «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի, իսկ հետո՝ «Վոթսափ» հավելվածի միջոցով։ Ըստ նրա՝ զինվորականի հետ կապի են դուրս եկել մի կին և մի տղամարդ, որոնք, ըստ կնոջ, ներկայացել են քույր ու եղբայր։

ԱԱԾ-ն 2022 թվականի հոկտեմբերի 18-ին տեսանյութ էր տարածել, որով հայտնում էր պետական դավաճանության հերթական դեպքի բացահայտման մասին։ Ըստ հատուկ ծառայության՝ պայմանագրային զինծառայող Վ.Հ․-ն 2021-ի նոյեմբերից մինչև2022-ի մայիսն ընկած ժամանակահատվածում սոցիալական ցանցերի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող անձնին է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններից երեք բանկային փոխանցումներով ստացել է 370 ԱՄՆ դոլար։

Զինծառայողի կինը պնդում է, որ ամուսինը խոստովանությունն արել է ԱԱԾ-ում կիրառված ֆիզիկական ճնշումների ներքո։

ԱԱԾ մամուլի կենտրոնից հերքեցին մեղադրանքերը, թե մեղադրյալներից ցուցմունքները վերցնում են ծեծի միջոցով։

Այդուհանդերձ, կինը չի հերքում, որ ամուսինն իսկապես ստացել է գումար, բայց պնդում է՝ ոչ թե օտար պետության հատուկ ծառայության աշխատակցից, այլ, իր փոխանցմամբ, բարերարից։

Չնայած զինվորականի կալանավորումից անցել է շուրջ երկու տարի, բայց մեղադրական դատավճիռ դեռևս չկա։ Նախաքննական մարմինը հանրությանը միայն տեղեկացնում է կալանավորումների մասին, իսկ ընթացքի մասին լռում է։ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ պատասխանելով Factor TV-ի հարցին՝ կարծիք հայտնեց, թե պետական դավաճանության մեջ մեղադրվողների մեծ մասը դատապարտվել է։

Factor TV-ն փորձեց պարզել, թե Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը որքանով է համապատասխանում իրականությանը։ Գլխավոր դատախազությունից ստացած գրավոր հարցման պատասխանից պարզեցինք, որ 2020-2024 թվականներին պետական դավաճանության համար մեղադրվողներից  ընդամենը երեք քաղաքացի է դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչվել։ Ստացվում է՝ Փաշինյանի պնդումը, թե մեծ մասը դատապարտյալի կարգավիճակ ունի, իրականությանը չի համապատասխանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան