Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն Իսրայելին կոչ է արել չհարձակվել Իրանի վրա և չսրել իրավիճակը Մերձավոր Արևելքում

Լուրեր

17.05.2024 | 22:44
Իսրայելը չեղարկում է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը` ի պատասխան Անկարայի համանման որոշման
17.05.2024 | 22:30
ԱՀԿ-ն հայտնել է բակտերիաների հանդեպ հակաբիոտիկների կայունության ուժեղացման մասին
17.05.2024 | 22:14
Բացահայտվել է Ալիևների՝ բազմամիլիոնանոց սեփականությունը Դուբայում․ հետաքննություն
17.05.2024 | 22:04
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.05.2024 | 21:53
Վրաստանում մեկ օրով դադարեցվել են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները
17.05.2024 | 21:42
Պաղեստինի ԱՆ տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35,3 հազարը
17.05.2024 | 21:28
Պարզվել են 47-ամյա տղամարդուն սպանելու դեպքի հանգամանքները
17.05.2024 | 21:15
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
17.05.2024 | 21:14
Ժողովրդավարություն է․ Խանդանյանը՝ ՔՊ-ի ներքին նամակագրության հրապարակվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 21:00
Սա սահմանազատում չէ, այլ Ադրբեջանի ուժի կիրառման սպառնալիքի տակ ընթացող գործընթաց, ինչը խոստովանեց Փաշինյանը․ Հակոբ Բադալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 20:48
ՄԱԿ-ի աշխատակիցները կոչ են արել ՌԴ-ին՝ դադարեցնել հարձակումները Ուկրաինայի վրա
17.05.2024 | 20:39
Օդեսան հրթիռային հարձակման է ենթարկվել, տուժածներ կան
17.05.2024 | 20:29
Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը
17.05.2024 | 20:14
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնյան անդրադարձել են թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին
17.05.2024 | 20:00
ՀՀ իշխանությունը չի խախտի ՌԴ-ի կարմիր գծերը, կմնա ռեգիոնալիզմի, այսինքն՝ ռուս֊ադրբեջանական ազդեցության գոտում․ Էդուարդ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ շաբաթ երեկոյան Իսրայելի վրա հասցված հարվածները «կրկնակի պարտություն» էին Իրանի համար՝ «գրեթե լիակատար ձախողումից հետո»:

Հարցին՝ ինչպե՞ս է շտկվելու իրավիճակը Մերձավոր Արևելքում, Քեմերոնը Sky News-ին ասել է․ «Ես չեմ կարծում, որ դա անելու հեշտ ուղի կա, և առաջինը, ինչին պետք է անդրադառնալ, Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակման մասշտաբն է: Սա նշանակալից է, ուստի երբ առավոտյան նստած եք Իսրայելում, միանգամայն ճիշտ եք մտածում՝ «Մենք բոլոր իրավունքներն ունենք արձագանքելու սրան»։

Նա, միաժամանակ, հորդորել է չանել դա։

«Սակայն մենք հորդորում ենք, որ նրանք չէսկալանացնեն։ Շատ առումներով սա կրկնակի պարտություն էր Իրանի համար։ Հարձակումը գրեթե լիակատար ձախողում էր, և նրանք աշխարհին ցույց տվեցին, որ չարամիտ ազդեցություն ունեն տարածաշրջանում: Մենք հուսով ենք, որ պատասխան գործողություն չի լինի, և որ աշխարհի ուշադրությունը կուղղվի ՀԱՄԱՍ-ին, որոնք դեռ պատանդների են պահում»,- ասել  է Քեմերոնը։