Բացահայտվել է Ալիևների՝ բազմամիլիոնանոց սեփականությունը Դուբայում․ հետաքննություն

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Տարիներ շարունակ OCCRP-ն և այլ օտարերկրյա ու ադրբեջանական լրատվամիջոցներ հետաքննություններ են հրապարակել ադրբեջանցի պաշտոնյաների՝ Դուբայում բազմամիլիոնանոց ունեցվածքի վերաբերյալ: Այժմ «Dubai Unlocked» նախագիծը, որը ներառում է ադրբեջանական Mikroskop Media-ն, բացահայտել է, որ ցուցակում առկա են նաև ադրբեջանցի այլ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամները։

Դուբայում անշարժ գույքի մասին արտահոսած տեղեկատվությունը վերաբերում է 2020 և 2022 թվականներին: Տեղեկությունը ստացել է C4ADS (Center for Advanced Defense Studies) ոչ առևտրային կազմակերպությունը, որը հիմնվել է Վաշինգտոնում և հետաքննում է միջազգային հանցագործությունները։ Այնուհետև այն փոխանցվել է նորվեգական E24-ին, որը մասնագիտացած է ֆինանսական թեմաներով, ինչպես նաև Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծին (OCCRP)։

Ըստ հետաքննության՝ Դուբայում միլիոնավոր դոլարների սեփականություն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության (KOBIA) խորհրդի նախագահ Օրհան Մամեդովն է։ Նա ամուսնացած է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մորաքրոջ թոռան՝ Նարմինա Հասանովայի հետ և 2006 թվականից պաշտոններ է զբաղեցրել պետական ​​տարբեր հաստատություններում, իսկ 2018 թվականին նշանակվել է KOBIA-ի նախագահ։ Էկոնոմիկայի նախարարությանը կից գործող KOBIA-ն ստեղծվել է 2018 թվականին՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով։

Մամեդովը երկու հատ մեկ սենյականոց բնակարան ունի Դուբայի Elite Residence-ում և Mayfair Tower-ում, ինչպես նաև գնել է առանձնատուն։ Այս գույքերը նրան են պատկանել առնվազն մինչև 2022 թվականը, այնուհետև Mayfair Tower-ում բնակարանը վաճառվել է, և լրագրողները չեն կարողացել բացահայտել այդ բնակարանի ներկայիս սեփականատիրոջը: Ներկայում KOBIA-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մամեդովը Դուբայում ունի մեկ բնակարան և մեկ առանձնատուն։ Այս երկու գույքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1 մլն 700 հազար դոլար։

Լրագրողների հարցմանն ի պատասխան՝ Մամեդովն ասել է,  որ Ադրբեջանում կամ այլուր սեփականությունը ձեռք է բերել օրենքի սահմաններում։

Դուբայում սեփականություն ունեցող մյուս ադրբեջանցին Զուլֆիե Ռահիմովան է՝ երիտասարդության և սպորտի նախկին նախարար Ազադ Ռահիմովի կինը։ Նա ունի պենտհաուս և բնակարան «Palm Jumeirah»-ում գտնվող «The Residences North» համալիրում։ Զուլֆիե Ռահիմովայի անունը հիշատակվել է OCCRP-ի այլ հետաքննության մեջ մի քանի տարի առաջ։ Հետաքննությունը պարզել էր, որ Ռահիմովայի ընկերությունն առանցքային դեր է խաղացել Բալկանյան երկրներից Ադրբեջանում աշխատող բանվորների շահագործման գործում։

Գույքի սեփականության մասին տարածված տեղեկատվության հիման վրա լրագրողները պարզել են, որ ավելի ուշ Ռահիմովան վաճառել է պենտհաուսը կամ փոխանցել այլ անձի։ Հայտնի չէ, թե ով է այդ գույքի ներկա սեփականատերը։ Բնակարանը, որը նա դեռ ունի, արժե ավելի քան 2 միլիոն դոլար։

Դուբայում սեփականություն ունեցող ադրբեջանցիների ցուցակում է նաև Baku Steel Company-ի նախկին ղեկավար Ռասիմ Մամեդովը, որը ներկայում բանտում է։ Լրագրողները պարզել են, որ նա Դուբայի Jumeirah Business Center-ում ունի 7 գրասենյակ, որոնք վարձակալությամբ են տրված։ Այս գրասենյակների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 3 միլիոն դոլար։

Բացի գրասենյակներից՝ Ռասիմ Մամեդովը 5 բնակարան ունի Concorde Tower-ում՝ 45 հարկանի բնակելի շենքում։ Այս պահին վարձով տրված այս բնակարաններից յուրաքանչյուրն ունի 1 ննջասենյակ, դրանց ընդհանուր արժեքը կազմում է 1,6 միլիոն դոլար։

Դուբայում առաանձնատներ ունեցող պաշտոնյաների հետաքննության ընթացքում ամենաշատը հիշատակվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները։ Այս ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2022 թվականի տվյալներով՝ Ալիևների ընտանիքը Դուբայում ունի 19 առանձնատուն և 2 բնակարան։

Իլհամ Ալիևի դուստրերի՝ Լեյլա և Արզու Ալիևաների հետ կապված առանձնատների պաշտոնական սեփականատերերը Ալիևներին պատկանող ընկերություններ են։ Ադրբեջանի նախագահի որդու՝ Հեյդար Ալիևի առանձնատները գնվել են 2009 թվականին։

Լրագրողների տրամադրության տակ հայտնված տեղեկատվության մեջ նշվում է, որ ընտանիքի մեկ այլ անդամ՝ Մեհրիբան Ալիևայի հայրը՝ Արիֆ Փաշաևը, նույնպես առանձնատուն ունի Դուբայում։ Լրագրողները պարզել են, որ այդ գույքի պաշտոնական սեփականատերը Green Apple Investment FZE-ն է։ Թե ով է կանգնած այս ընկերության հետևում, հնարավոր չի եղել պարզել։ Լեյլա, Արզու և Հեյդար Ալիևների 21 ունեցվածքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 221 միլիոն դոլար։

Լրագրողների կողմից նրանց ուղարկված գույքերի վերաբերյալ հարցումներն անպատասխան են մնացել։

Նշենք, որ տարիներ առաջ էլ հետաքննող լրագրողները պարզել էին, որ Դուբայի Palm Jumeirah կղզու շքեղ Sofitel հյուրանոցը պատկանում է Լեյլա և Արզու Ալիևաներին։

Դեռևս 2010 թվականին էլ The Washington Post-ը բացահայտել էր, որ «11-ամյա Հեյդար Ալիևը Դուբայի ամենաշքեղ ափամերձ գոտիներից մեկում` Ջումերյայում դարձել է թանկարժեք 9 ամառանոցների սեփականատեր՝ 44 մլն դոլար ընդհանուր արժողությամբ»։

Էմմա Չոբանյան