Իսրայելը չեղարկում է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը` ի պատասխան Անկարայի համանման որոշման

Լուրեր

07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ իր երկիրը չեղարկում է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, ինչպես նաև 100 տոկոսի մաքսատուրք է սահմանելու Անկարայից այլ ապրանքների վրա՝ ի պատասխան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել արտահանումը դադարեցնելու որոշման, գրում է Duvar-ը։

Նախագիծը, նրա խոսքով, կներկայացվի կառավարության հաստատմանը։

«Նրա [Էրդողանի] հայտարարությունը Իսրայել ներմուծումը դադարեցնելու մասին տնտեսական բոյկոտի հայտարարություն է և միջազգային առևտրային համաձայնագրերի լուրջ խախտում, որի պարտավորությունն ունի Թուրքիան»,- ասվում է Սմոտրիչի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ Իսրայելի գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը մնում է իշխանության ղեկին։

«Եթե Էրդողանի պաշտոնավարման ավարտին Թուրքիայի քաղաքացիներն ընտրեն այլ առաջնորդի, ապա հնարավոր կլինի վերադարձնել Թուրքիայի հետ առևտրային ճանապարհը»,- ասել է Սմոտրիչը։

Ըստ իսրայելցի նախարարի՝ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում Թուրքիայից Իսրայել ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող բոլոր նվազեցված մաքսային դրույքաչափերը կվերացվեն։ Այնուամենայնիվ, Թուրքիայից Իսրայել ներկրվող ցանկացած ապրանք, ի հավելումն գործող մաքսատուրքի, կգործի ապրանքի արժեքի 100%-ի չափով մաքսատուրք։

Նշվում է նաև, որ ֆինանսների, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունները նաև քայլեր կձեռնարկեն Իսրայելի արտադրությունն ուժեղացնելու համար՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով ներմուծման աղբյուրները՝ նվազեցնելու Թուրքիայից կախվածությունը:

Թուրքիայի առևտրի նախարարությունը մայիսի 2-ին հայտարարել էր, որ Անկարան ամբողջությամբ դադարեցնում է արտահանումն ու ներմուծումը Իսրայել։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ասել էր, որ ոչ մի ընդունելի բան չկա Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող զարգացումների մեջ, և որ Իսրայելը մինչ այժմ դաժանորեն սպանել է 40-45,000 պաղեստինցիների:

«Որպես մահմեդականներ՝ մեզ համար անհնար է կանգնել և կողքից հետևել դրան։ Այլևս չէինք կարող համբերել, մենք մեր քայլերն արել ենք։ Մեր միջև առևտրի ծավալը կազմել է 9,5 միլիարդ դոլար։ Մենք փակեցինք այս դուռը»,- հայտարարել էր Էրդողանը։

Նա նաև նշել էր, որ Թուրքիան կփորձի առևտրային բոյկոտի միջոցով «ստիպել Իսրայելին՝ համաձայնել հրադադարի» և ավելացնել Գազային մարդասիրական օգնությունը: Այնուհետև իսրայելական ԶԼՄ-ներն ու երկրի ԱԳ նախարարը հայտնել էին, որ Թուրքիան որոշ սահմափակումներ թուլացրել է, սակայն պաշտոնական Անկարան հերքում է այդ լուրերը։

Էմմա Չոբանյան