Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած խմբի զեկույցը կոչ է անում քաղաքական և նյութական աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Լուրեր

13.05.2024 | 14:59
ՄԱԿ-ի հանձնաժողովն անհանգստացած է Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի արտադատական սպանություններից, խոշտանգումներից և այդ ամենի հետաքննության բացակայությունից
13.05.2024 | 14:52
Բացառված է ՔՊ-ից իմփիչմենթին միացողներ լինեն, կանգնած ենք վարչապետի կողքին․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 14:45
Ով ցանկանում է, թող գա վերցնի շարժման ղեկավարությունը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 14:41
Բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել․ ՆԳՆ
13.05.2024 | 14:30
Ոչ մի նոր ձեռքբերում 2023 թ-ին․ ի՞նչ է հայտարարագրել Անդրանիկ Քոչարյանը
13.05.2024 | 14:21
Վրաստանում ուսանողները դասադուլ են իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 14:10
Լիտվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
13.05.2024 | 14:00
«Արմավիր» ՔԿԾ-ում կանխվել է թմրանյութ իրացնելու փորձը
13.05.2024 | 13:51
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի հետ
13.05.2024 | 13:40
Ուկրաինան ավելի անարդյունավետ է որսում ռուսական հրթիռները, քան պատերազմի սկզբում․ WSJ
13.05.2024 | 13:31
Հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի հասանելիությունը օրակարգում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 13:28
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 13:22
Պղնձի նկատմամբ պահանջարկը շարունակելու է մնալ բարձր․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 13:18
Բագրատ սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. Ղալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 13:15
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա «Խաղաղության խաչմերուկ»-ի և նմանատիպ այլ նախաձեռնություններում ներդրումներ կատարելու համար։ Ընդհակառակը, դա կարող է ավելի թուլացնել լարվածությունն ու մոտեցնել խաղաղությունը Հարավային Կովկասում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցում, որը նվիրված է Հայաստանի ու Եվրոպական միության միջև հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ զեկույցում վկայակոչվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի Հայաստանի տարածքով ստեղծել տրանսպորտային կապուղիներ, որոնք պետք է լինեն երկրների իրավասության և ինքնիշխանության ներքո՝ հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքի վրա։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կխթանի առևտուրը, փոխկախվածությունը և կապը Հարավային Կովկասում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Նախաձեռնությունը կպահանջի էական ներդրումներ երկաթուղային, ճանապարհային և սահմանային ոլորտներում։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) գործունեությանը՝ հավելելով, որ Ադրբեջանը հրաժարվել է իր տարածքում նմանատիպ առաքելություն տեղակայել, ինչը ցույց է տալիս Բաքվի իրական մտադրությունները։ Նշվում է նաև այդ առաքելության անձնակազմի թվի մեծացման և նրանց տեխնիկական կարողությունները զարգացնելու անհրաժեշտության մասին։