«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. դատախազը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

Լուրեր

09.05.2024 | 00:22
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
09.05.2024 | 00:03
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
08.05.2024 | 23:47
ՌԴ-ի և ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, նման ծավալ երբեք չի եղել. Պուտին
08.05.2024 | 23:33
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
08.05.2024 | 23:30
Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում
08.05.2024 | 23:15
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
08.05.2024 | 23:02
AstraZeneca-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը
08.05.2024 | 22:49
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2024 | 22:34
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում բանակցություններ է անցկացրել
08.05.2024 | 22:20
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
08.05.2024 | 22:14
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը
08.05.2024 | 22:00
Գրոսսին դժգոհ է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակից
08.05.2024 | 21:47
ՆԳ փոխնախարարն ու Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր
08.05.2024 | 21:33
Արենիում նոր դպրոց կկառուցվի․ կառավարությունը գույք նվիրաբերեց
08.05.2024 | 21:20
Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին
Բոլորը

Քաղաքացի Կ.Խ.-ն, որը 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով առաջարկել էր ընտրակաշառք, 2024 թվականի մարտի 5-ին ձերբակալվել է․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի բնակիչ Ա.Վ.-ի բնակարան և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես ընտրակաշառք, առաջարկել 30 հազար դրամ: Քաղաքացին մերժել է առաջարկը: Բացի այդ, Կ.Խ.-ն ընտրակաշառք է առաջարկել նաև Ա.Վ.-ի երկու դուստրերին: Նրանցից մեկը համաձայնել է առաջարկին և ստացել 30 հազար դրամի չափով ընտրակաշառք:
2021 թվականի հունիսի 30-ին Կ.Խ.-ի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (երկու և ավելի անձի ընտրակաշառք առաջարկելը):

Կ.Խ.-ի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով՝ վերջինիս նկատմամբ 2021 թվականի հուլիսի 1-ին հայտարարվել է հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև կաշառք ստացած անձի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրակաշառք ստանալը): 2021 թվականի օգոստոսի 10-ին ընտրակաշառք ստացած քաղաքացու նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ գործուն զղջալու հիմքով:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ՝ մեղադրյալ Կ.Խ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք՝ 2 ամիս ժամանակով, 1 մլն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք:

2024 թվականի մարտի 21-ին Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրակաշառք տալը) (երեք դրվագ):

Դատախազը 2024 թվականի մարտի 25-ին հաստատել է Կ.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: