ՆԳ փոխնախարարն ու Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Մայիսի 6-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ ապաստան հայցողների համար Հայաստանում կացարանի կառուցմանն աջակցություն ցուցաբերելու համար։

Նա անդրադարձել է ՆԳ նախարարության ձևավորմանն ու ենթակա ծառայություններում ընթացող կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներին։

Խոսելով աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների կազմակերպման և համակարգմանն ուղղված նախարարության քաղաքականության մասին՝ փոխնախարարը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը։

Արփինե Սարգսյանն անդրադառնալով Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումներին՝ մասնավորապես առանձնացրել է թիրախային երկու ուղղություններ, որոնք միտված են ինչպես աղետների դեպքում պետության պատշաճ արձագանքմանը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումն ապահովելուն, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի հետևողական բարձրացմանը։

Պատվիրակության ղեկավար Յոհան Զաթհոֆն իր խոսքում ողջունել է ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները:

Նա ներկայացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ներքին գործերի նախարարության կառուցվածքը և իրավասությունները։

Աղետների ռիսկի կառավարմանն ուղղված միջոցառումները և աշխատանքները համակարգված և փոխլրացված կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել փորձի փոխանակում՝ երկու պետությունների աղետների ռիսկի կառավարման ոլորտի ռազմավարություններում համագործակցության ուղղությունները սահմանելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։