Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին և Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պետր Միխալկոն նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը երկրում մարդու իրավունքների իրավիճակը, հավաքների ազատության հարցեր են քննարկել։ Այս մասին Քերիմլին հայտնել է X-ում գրառմամբ։

«Ես հանդիպել եմ Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոյի հետ։ Հանդիպմանը քննարկել ենք Ադրբեջան-Եվրոպա հարաբերությունները, ԵՄ-ին Ադրբեջանի ինտեգրման հեռանկարները, մեր երկրում քաղբանտարկյալների հարցը, հավաքների ազատությունը և ընտրական բարեփոխումները»,- նշել է նա։

Նշենք, որ ընդդիմադիր ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը որոշել է հանրահավաք անցկացնել մայիսի 19-ին։

Ավելի վաղ Բաքվի գործադիր իշխանությունը երկու անգամ մերժել էր արտոնել նախ՝ ապրիլի 21-ին, ապա մայիսի 5-ին նշանակված հանրահավաքները։

Հերթական ակցիան նախաձեռնվել է քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական բարեփոխումների, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրման, ցամաքային սահմանների բացման, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման և այլ պահանջներով։