Արենիում նոր դպրոց կկառուցվի․ կառավարությունը գույք նվիրաբերեց
Հասարակություն
08.05.2024 | 21:33ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի: Այդ նպատակով կառավարությունը որոշեց Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1․28439 հա հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։
Ծրագրի համաձայն՝ սահմանվել են գույքի արդյունավետ կառավարման, արդյունավետության և գրավչության բարձրացմանը, միասնական բազայի հաշվառմանը, բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
Արենի գյուղի 1․28439 հեկտար մակերեսով հողամասը Կադաստրի կոմիտեին ամրացնելը բխում է կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։