Գրոսսին դժգոհ է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակից

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին միջուկային ծրագրի շուրջ Իրանի համագործակցության մակարդակն «ամբողջովին անբավարար» է անվանել։ Նա նման հայտարարությունն արել է Իրանում միջուկային համաժողովին մասնակցելուց հետո, գրում է VOA-ն։

Գրոսսին Թեհրանին կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի արագ զարգացման հետ կապված մտահոգությունները վերացնելու համար:

Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն շարունակում են բանակցությունները երկրի միջուկային ծրագրի տեսչական ստուգումների ընդլայնման համաձայնագրի շուրջ։

«Մենք պետք է առաջ շարժվենք։ Գործերի ներկա վիճակը ինձ լիովին անբավարար է թվում։ Մենք գրեթե փակուղում ենք, և դա պետք է փոխվի»,- Վիեննայում լրագրողներին ասել է Գրոսսին:

Հունվարին Գրոսսին նախազգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել, որոնք կբավականացնեն մի քանի ատոմային ռումբ ստեղծելու համար, եթե Թեհրանը վճռի ստեղծել այն: Գրոսսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն չի կարող երաշխավորել, որ իրանական ցենտրիֆուգները չեն օգտագործվում ուրանի գաղտնի հարստացման համար։

«Ստուգումները [Իրանում] չեն համապատասխանում այն մակարդակին, որ պետք է լինի»,- ապրիլին Sky News-ին ասել էր Գրոսին: