Փոխե՞լ, թե՞ չփոխել սեյսմակայուն շինարարության նորմերը. մասնավոր կառուցապատողները ճնշում են գործադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բոլորը

Մասնավոր կառուցապատողները ճնշում են գործադրում ճարտարապետների համայնքի վրա, որպեսզի նրանց միջոցով հասնեն Հայաստանում սեյսմակայուն շինարարության նորմերի մեղմման։ Գործող կարգավորումները հաստատվել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Մինչ այդ կառուցված շենքերն ունեցել են մինչև 7 բալանոց սեյսմակայունություն, հետո նորմերը խստացվեցին, և այսօր կառուցվող շենքերը պետք է դիմանան 9 և ավելի բալ երկրաշարժերին։

Ճարտարապետների պալատը մասնագիտական քննարկումներ էր կազմակերպել «Գործող նորմատիվային կարգավորումների, այդ թվում՝ սեյսմակայուն շինարարության նորմերի ազդեցությունը բազմաբնակարան բարձրահարկ շենքերի նախագծային լուծումների վրա» թեմայով։

Ճատարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում Երևանում կառուցվող բարձրահարկերի սեյսմակայունությունը բավարար գնահատեց։ Սակայն, ըստ նրա, նորմատիվները շատ դեպքերում այնքան խիստ են, որ ճարտարապետը չի կարողանում ճկուն աշխատել։

«Ունենք հստակ գրված նորմեր, հիմա մշակվում են 20-ից ավելի հարկերի նորմեր, շատ ճարտարապետներ հետաքրքված են, որ հասկանան՝ ինչ նախագիծ կարող են անել, ինչքան այն կարող է ճկուն լինել, որ բավարարի բոլորի պահանջներին՝ բնակչության, պատվիրատուի։ Դրա համար շատ հարցեր են ծագում։ Հայաստանում կան շատ մասնագետներ, բայց ոչ բոլորն են տիրապետում բոլոր նորմատիվային ակտերին»,- նշեց Բադալյանը։

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը սեյսմակայության նորմատիվների վերանայման դեպքում ռիսկեր է տեսնում։

«Սեյսմիկ նորման միակն է, որ մշակվել է Հայաստանում, մնացած բոլորն արտագրվել են ռուսական և այլ նորմատիվներից։ Հիմա մեր մասնագիտական հանրույթը փոխանակ թև-թիկունք կանգնի այս նորմային, որը ՀՀ-ում միակն է, որ փոքրիշատե փորձում է այս այլանդակ շինարարության ծավալները մի քիչ կանոնակարգել, հիմա հարվածի տակ ենք դնում։ Սա շատ վատ պրոցես է, որ կարծում եմ՝ լուրջ ռիսկեր է պարունակում»,- ասաց Սարհատ Պետրոսյանը։

Ըստ նրա՝ Երևանի հին բնակֆոնդում սեյսմակայունության խնդիր ունենք, ինչը չի նշանակում, որ նոր բնակֆոնդում չունենք այդ խնդիրը։ Պետրոսյանի կարծիքով՝ նորակառույցների սուբսիդավորմանն ուղղվող պետական հսկայական միջոցներն ավելի ճիշտ և արդար կլիներ ծախսել հին ֆոնդի բարելավման համար․ «Մոտ 4,5 մլրդ կարող է կազմել եկամտային հարկի վերջին 5 տարվա հետևանքների վերացումը, այդ գումարը փոխանակ ուղղեինք հին ֆոնդին, ասում ենք՝ միջին խավ ջան, որ եկամուտ ունես, գնա նորակառույցում, աղքատ խավ, դու գնա ապրի հին շենքերում, հետո դա կփլվի քո գլխին, դու՝ հեչ։ Սոցիալապես խոցելի խավի մասին ո՞վ պետք է մտածի, ինքը պիտի ապրի պանելային շենքում, փլվի իրա գլխին, իսկ եկամտային հարկից օգտվողը․․․։ Այսինքն՝ անարդարությունը նաև այստեղից է գալիս»։

Ալեքսանդր Բադալյանի խոսքով՝ շենքերը շարժվում են ոչ միայն երկրաշարժից, այլև քամուց, իսկ 2-3 սմ-անոց շարժը ոչ միշտ է զգացվում․ «Մի քանի բալանոց տատանումները, իհարկե, պետք է զգացվեն, բայց դա չի նշանակում, որ շատ վատ է, և միանգամից պետք է փախչել այդ շենքից։ Հակառակը՝ մենք ունենք հին բնակֆոնդ, որ կառուցված է 7 բալի համար, այդտեղ, միգուցե, վտանգավոր է։ Մենք չենք կարող տեսականորեն ենթադրել՝ ինչ կլինի որոշ շենքերի համար և խուճապ գցել ժողովրդի մեջ։ Ես չեմ համարում, որ դա ճիշտ է»։

Նկատենք, որ ըստ սեյսմիկ վտանգավորության՝ Հայաստանը բաժանված է 3 գոտիների: Երևանը, լինելով ամենամեծ բնակչությամբ և ամենախիտ բնակեցված քաղաքը, երկրորդ ամենավտանգավոր գոտում է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան