ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել խոսքի ազատությունը

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Մենք հետևում ենք Ադրբեջանում լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների նոր ձերբակալություններին։ Այս մասին «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն։

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել խոսքի ազատությունը, ներառյալ՝ ազատ և անխոչընդոտ տարածքը անկախ լրագրության համար՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան», – ասել է նա։

Պաշտոնական Բաքուն դեռ չի արձագանքել նրա հայտարարությանը։

Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումները ինտենսիացնում են անկախ լրագրողների ու ակտիվիստների նկատմամբ։ Մասնավորապես,  անկախ Toplum TV-ի խմբագրությունում ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել ու ձերբակալել տասնյակ աշխատակիցների։ Խուզարկություններ են կատարվել նաև «3-րդ Հանրապետություն» շարժման գրասենյակում, ձերբակալվել են նախաձեռնության հիմնադիրները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր էլ ձերբակալվել են հայտնի մեդիափորձագետ, Toplum Tv-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլիին և «3-րդ Հանրապետություն» հարթակի անդամ  Ռուսլան Իզեթլին։

Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղությունը, ինչպես նաև Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իրենց մտահոգությունն էին հայտնել լրագրողների ու ակտիվիստների ձերբակալությունների առնչությամբ։

2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում տասնյակից ավելի անկախ և ընդդիմադիր լրագրողներ, ակտիվիստներ ու հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել, որոնց միջազգային կառույցները համարում են քաղբանտարկյալ և նրանց ազատ արձակելու կոչ են անում։

Էմմա Չոբանյան