Freedom House-ը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին ռեպրեսիաների համար

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Freedom House միզազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում Toplum TV անկախ լրատվամիջոցի խմբագրությունում նախօրեին իրականացված խուզարկությունների ու դրան հետևած տասնյակ աշխատակիցների ձերբակալություններին։

«Ադրբեջանական Toplum TV-ի նկատմամբ ճնշումն Ալիևի ռեժիմի վերջին անընդունելի հարձակումն է երկրում քննադատական, անկախ ձայների վրա։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և անկախ ԶԼՄ-ների դեմ Ալիևի ռեժիմի արշավին և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին՝ պատասխանատվության ենթարկել ռեժիմին ռեպրեսիաների այս ալիքի համար»,- ասվում է կազմակերպության X-ի էջում արված գրառման մեջ։

Նշվում է, որ ավելի քան 10 ձերբակալված աշխատակիցները միանում են տասնյակ այլ լրատվամիջոցների աշխատողներին, որոնց հետապնդում են Ադրբեջանում իրենց լրագրողական գործունեության համար։

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս մտահոգություն է հայտնել ձերբակալությունների առթիվ։

«Բրիտանիան խորապես անհանգստացած Toplum TV-ի լրագրողների և «3-րդ Հանրապետություն» քաղաքական շարժման ներկայացուցիչների կալանավորումների կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել խոսքի ազատությունը և մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ՝ վերջերս ձերբակալված լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչների իրավունքները»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։

Հավելենք, որ նախօրեին տասնյակ լրագրողներ ու ակտիվիստներ են ձերբակալվել։ Վերջին տեղեկություններով՝ այժմ ձերբակալված է մնում յոթ լրագրող ու ակտիվիստ, որոնք մեղադրվում են մաքսանենգության մեջ։