Խորապես անհանգստացած ենք․ ԱՄՆ Պետդեպը՝ Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների նոր ձերբակալությունների մասին

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

ԱՄՆ-ը «խորապես անհանգստացած» է տեղեկություններով, որ ադրբեջանական ոստիկանությունը  խուզարկություն է իրականացրել Toplum TV անկախ լրատվամիջոցի խմբագրությունում, ինչպես նաև անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալություններով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Ադրբեջանում ԶԼՄ-ների դեմ շարունակվող ճնշումների մասին Թուրան գործակալության հարցին։

«Մենք խորապես անհանգստացած ենք այն հաղորդումներից, որ ադրբեջանական ոստիկանությունը ներխուժել է Toplum TV անկախ լրատվամիջոցի գրասենյակ, Ադրբեջանում բազմաթիվ անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ են  ձերբակալվել։ Մենք պետք է արտահայտենք մեր խիստ առարկությունները լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ընդդիմադիր գործիչներին ահաբեկելու, ճնշելու և պատժելու շարունակական փորձերի հետ կապված: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել իրենց հիմնարար ազատությունները իրականացնողների հետապնդումները և ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով մոտիվացված  գործերով։ Ոչ ոք չպետք է ենթարկվի բանտարկության կամ այլ պատժի՝ խոսքի ազատությունն իրացնելու համար»,- ասել է Միլլերը։

Դիտարկմանը, որ նախորդ ճնշումների ալիքի ժամանակ հնչեցված կոշտ առարկությունները չեն խանգարել իշխանություններին նորից ձերբակալել լրագրողների, ինչո՞ւ պետք է հիմա այլ իրավիճակ լինի, Միլլերը նշել է, որ իշխանությունները պետք է դադարեցնեն այդ գործողությունները։

«Ես չեմ խոսի տարբեր եզրակացություններ անելու մասին։ Ես կասեմ, որ նրանք պետք է դադարեցնեն այս գործողությունները, որոնք ճնշում են ազատ արտահայտվելու դեմ, քանի որ դա բխում է սեփական ժողովրդի շահերից: Կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ մենք մասնավոր դիվանագիտական զրույցներ ենք ունենում ադրբեջանցի պաշտոնյաների հետ, ինչպես պետքարտուղարն առիթ ուներ դա անել անցյալ ամիս»,- հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը։

Հավելենք, որ նախօրեին Ադրբեջանում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Toplum TV անկախ լրատվամիջոցի խմբագրությունում ու «3-րդ հանրապետություն» հարթակի գրասենյակում։ Արդյունքում ձերբակալվել են տասնյակ լրագրողներ ու ակտիվիստներ։

 

Էմմա Չոբանյան