Վաղվանից Վերին Լարսի անցակետը հայկական գյուղմթերքի համար փա՞կ է լինելու․ գործարարներն ահազանգում են, պաշտոնյաները՝ հերքում

Լուրեր

12.01.2026 | 01:05
«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» ու դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2026 | 23:59
Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը
11.01.2026 | 21:12
ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ
11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
Բոլորը

Հայկական բեռնափոխադրող ընկերություններից ահազանգում են, որ ռուսական կողմը խնդիրներ է ստեղծում իրենց համար։ Հայկական գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Factor.am-ին հայտնեցին, որ ռուս մաքսավորները հայ վարորդներին զգուշացրել են, որ մարտի 6-ից Վերին Լարսի անցակետը նրանց համար փակ է լինելու, և սահմանափակումները վերաբերելու են միրգ-բանջարեղենին և սննդամթերքի այլ տեսակների։

Ըստ ահազանգի հեղինակների՝ ռուսական կողմից, սակայն, չեն պարզաբանել, թե որն է հնարավոր նոր սահմանափակումների պատճառը, միայն ասել են՝ պատճառը Հայաստանի ղեկավարությունից հարցրեք։

Մրգերի և բանջարեղենի արտահանմամբ զբաղվող «Գրին Վեյ լոջիսթիքս» ընկերության տնօրեն Եվգենյա Կազումյանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց, թեև ստույգ տվյալներ չունի, բայց մեծ թվով բեռնատարներ սահմանից հետ են եկել։ Նրա ընկերությունը դեռ խնդրին չի բախվել, բայց տեղեկացրեց, որ իր գործընկերոջ՝ խնձորով բեռնված մեքենան Վերին Լարսի անցակետից վերադարձել է։

Ըստ «Գրին Վեյ լոջիսթիքս»-ի ղեկավարի՝ արտահանողները տարբեր խնդիրների են բախվում։

«Խնդիրներից մեկն էլ այն է, որ ֆիտոսանիտարական վկայականի արժեքն է բարձրացել և դարձել 100 հազար ռուբլի, մարդիկ հասկանում են, որ այս կերպ աշխատելը ձեռնտու չէ։ Արդեն 4-5 օր է՝ այս վիճակն է»,- ներկայացրեց Եվգենյա Կազումյանը։

Հնարավոր նոր սահմանափակումների պատճառը, գործարարի համոզմամբ, հայ- ռուսական լարված հարաբերություններն են։

Ընկերության տնօրենի կարծիքով՝ ռուսական կողմն այս տարբերակով փորձում է ճնշումներ գործադրել։

«Սա քաղաքական խնդիր է, այլ բան չկա։ Կարծում եմ՝ վիճակն ավելի է վատանալու, իսկ, եթե կորցնենք ռուսական շուկան, կկործանվենք, օրինակ, մեր ջերմատնային տնտեսությունների արտադրանքի 80 տոկոսը ՌԴ է արտահանվում, դա մեզ համար կործանում է, այլ շուկա չունենք»,- իր անհանգստությունը հայտնեց Կազումյանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հեռախոսն այս օրերին չի լռում։ Նրա խոսքով՝ արտահանող ընկերություններից իրեն պարբերաբար դիմում են ռուսական կողմի հնարավոր նոր սահմանափակումների մասին տեղեկություններ ստանալու։

Վահան Հակոբյանն ասում է՝ այս հարցով արդեն խոսել է ռուս գործընկերների հետ, որոնք հերքել են մաքսայինի սահմանափակումների մասին տեղեկությունը։

«Ասում են՝ նման խնդիր չկա, առաջին անգամ ինձանից են լսում, որ հայ վարորդներն այդպիսի խնդիր են ներկայացնում։ Այս պահին որևէ սահմանափակում չկա, թե հետո ինչ կլինի, դժվար է ասել»,- արձանագրեց մաքսային կցորդը։

Պետական եկամուտների կոմիտե նախագահ Ռուստամ Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում ևս վստահեցրեց, որ այս պահին հայկական բեռնատարներն անխոչընդոտ անցնում են Վերին Լարսով։

«Մենք ամեն օր մոնիթորինգ են անցկացնում, և բացի այդ էլ, տեսնում ենք, ֆիտոսանիտարական հսկողության ինչ ապրանքներ են անցել սահմանը։ Այս պահի դրությամբ որևէ խնդրի մասին խոսելն անտեղի է»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Ռուստամ Բադասյանը դժվարացավ ասել՝ առաջիկայում արդյո՞ք հնարավոր է առևտրային գործընկերը սահմանափակումներ մտցնեն բեռնափոխադրումների հարցում, թե՝ ոչ։

Հիշեցնենք՝ մինչ այս Մոսկվան բազմիցս այս կամ այն պատճառաբանությամբ խոչընդոտել է հայկական ապրանքի արտահանումն իր երկիր։

Վերջին օրինակը դեռ թարմ է․ օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր Հայաստանից արտահանված ձկնկիթում «խախտումների հայտնաբերման» մասին։ Ըստ այդմ, ժամանակավորապես սահմանափակվել են «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և սառեցված ձկնկիթի մատակարարումները: Ռուսական գերատեսչությունը պնդում է, որ դրանցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Ռուսական պետական գործակալությունը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 12-ին էլ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ի առանձին խմբաքանակների վաճառքն էր արգելել Ռուսաստանում, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն էր։ Համաձայն ռուսական կողմի՝ քաղաքացին այրվածք էր ստացել և մահացել հանքային ջրի փակ շշի պարունակությունը խմելու հետևանքով, որը ինչպես հետո պարզվել էր, իբր, քացախաթթու է։ Հայկական կողմի պատասխանը շատ չուշացավ։ ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ ռուսական կողմի ահազանգից հետո «Ջերմուկ Գրուպ»-ում վերստուգում է եղել, որի արդյունքում արձանագրվել է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա նաև տեխնիկապես հնարավոր չէ:

Սրան նախորդել էին հայկական գյուղմթերքի հետ կապված խնիրները․ անցյած տարվա աշնան վերջին Վերին Լարսից տեղական արտադրությամբ լոլիկը, ծաղիկն ու մյուս ապրանքները վերադառնում էին, քանի որ Ռուսաստանը պնդում էր, թե ապրանքները ֆիտոսանիտարական պահանջներին չեն համապատասխանում։ Իսկ ավելի վաղ նաև կոնյակի և կաթնամթերքի հետ էին խնդիրներ առաջացել։

Մանյա Պողոսյան